Գրենլանդիայում մեկ օրում սառույցի մոտ 40%-ը հալչել է. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԳրենլանդիան նախօրեին ավելի քան 2 մլրդ տոննա սառույց է կորցրել, գրում է CNN-ը:
Ընդհանուր առմամբ, միայն երեկ հալչել է սառույցի ավելի քան 40%-ը: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դա անսովոր ցուցանիշ է հունիսի համար, քանի որ սառույցն առավելագույն չափով հալչում է հուլիս-օգոստոս ամիսներին:
Ինչպես հայտնում է Ջորջիայի համալսարանի հետազոտող Թոմաս Մոութը, տվյալ երեւույթն անսովոր է, սակայն ոչ աննախադեպ:
Մոութը բացատրել է հալչելու սկզբունքը: Նրա խոսքով՝ սեզոնի սկզբին հալչումն ավելի ուշ հանգեցնում է տվյալ գործընթացի արագացմանը:
Գիտնականի խոսքով՝ ձյան եւ սառույցի վառ ճերմակությունը կարծես վանում է արեւի ճառագայթներն ու օգնում պահպանել սառույցի շերտերը: Այդ գործընթացը կրում է «ալբեդո» անվանումը, որի արդյունքում սառույն ավելի շատ արեւ է կլանում եւ ամռան կեսերին հալչում է: