«Իրատես». Ինչ է ասել հեռացող Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին
Հասարակություն«Իրատես» թերթը գրում է.
«Երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե հունիսից մեկ տարով մեկնում է ԱՄՆ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու, մամուլը գրեց, թե ՀՀԿ-ից նեղացել, գնացել է: Սակայն իրականությունն այն է:
ՀՀԿ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Վիգեն Սարգսյանը ոչ միայն չի նեղացել, այլեւ Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե ակտիվ քաղաքական գործընթաց սկսվի, ու իր անհրաժեշտությունը զգացվի, ինքը պատրաստ է թողնելու ուսումն ու վերադառնալու: Ճիշտ է, նրան հորդորել են հանգիստ շարունակել ուսումը, քանի որ հազիվ թե այդ մեկ տարում այնպիսի շրջադարձ լինի, որ ՀՀԿ-ն կրկին «ձիու վրա» հայտնվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում