Մասիս-Էջմիածին խճուղում բախվել են «ՎԱԶ-2107»-ը և «BMW»-ն․ մեկ հոգի հոսպիտալացվել է
ՀասարակությունԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 15:38-ին,
տեղեկություն է ստացել, որ Մասիս-Էջմիածին խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ.Հ.-ին (ծնված 1989 թ.), ով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև հոսպիտալացվել՝ Էրեբունի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: