«Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց է բարձրացրել՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին». փաստաբան
ՔաղաքականությունՄեզ բավարարում է այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը պնդեց, որ այդ հայտարարությունն ուղղված չէ եղել կոնկրետ անձի. «Կհիշեք, որ այդ ժամանակ ակադեմիական շրջանում մեկնաբանություններ էին հնչում, որ պետության ղեկավարներն օժտված են բացարձակ անձեռնմխելիությամբ։ Իմ վստահորդը բացառապես մեկնաբանության հետ կապված արտահայտություն է արել՝ նշելով եւ օրինակներ բերելով, միաժամանակ հռետորական հարց բարձրացնելով՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին»։
Հայկ Ալումյանը նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե իրենց դատավարական հակառակորդը հայտարարի, որ այս հայտարարությամբ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենք կհրաժարվեն հայցից։