Կենդանակերպի նշաններ. ո՞վ է հարաբերություններում կիրք փնտրում, իսկ ո՞ւմ համար է կարևոր հանգստությունն ու ընտանեկան անդորրը

Ո՞վ է հարաբերություններում կիրք փնտրում, իսկ ո՞ւմ համար է կարևոր հանգստությունն ու ընտանեկան անդորրը։ Ներկայացնում ենք աստղաբան Վերա Խուբելաշվիլիի մեկնաբանությունները՝ Կենդանդակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Խոյեր: Խոյի հետ կյանքն անվերջ դիմադրություն է, կենցաղային մարտեր, որոնց ամբողջ էությունը կայանում է նրանում, որ ցույց տա, որ Խոյը շարունակում է մնալ ամենաուժեղն ու ամենաարժանավորը։ Եթե ձեր երկրորդ կեսը Խոյ է, դուք պետք է թույլ տաք նրան անընդհատ ապացուցել դա՝ նույնիսկ հատուկ արհեստական իրավիճակներ ստեղծելով։

Ցուլեր: Ի տարբերություն Խոյերի, Ցուլերը միշտ կայունության, հավասարակշռության և հուսալիության կարիք ունեն։ Նրանք չեն սիրում փոփոխություններ, սկանդալներ, հարաբերություններում անորոշություններ։ Եթե զուգընկերներից մեկը Ցուլ է, նա երջանիկ կլինի, եթե օգնեն իրեն տունն ու միությունը կայունության և հանգստության կղզյակի վերածել։

Երկվորյակներ: Երկվորյակները չեն սիրում նստել մի տեղում, անընդհատ ինչ–որ բանով զբաղված են և բացարձակ չեն սիրում արգելքներ կամ զգուշացումներ։ Այնուամենայնիվ, նրանք ցանկանում են, որ իրենց զուգընկերը խնամակալի, պահապան հրեշտակի դեր ստանձնի իրենց նկատմամբ։ Երկվորյակի համար կարևոր է զգալը, որ իրենց աջակցում են պաշտպանում են։

Խեցգետին: Խեցգետինները միշտ զուգընկերոջ անկեղծության, հոգատարության և զգացմունքայնության կարիքն ունեն։ Բայց սրա հետ մեկտեղ, նրանք նաև կարիք ունեն այս նույն հոգատարությունը ցուցաբերել իրենց կեսի նկատմամբ։ Խեցգետնի համար կարևոր է, որ զուգընկերը երախտագիտությմբ ընդունի իր հոգատարությունն ու գնահատի դա։ Միայն այս ամենը զգալով Խեցգետինը կարող է երջանիկ լինել ընտանեկան կյանքում։

Առյուծներ: Առյուծներին կարելի է էսթեթներ և պերֆեկցիոնիստներ անվանել։ Նրանք մշտապես կատարելության են ձգտում, որպեսզի շրջապատող մարդիկ հիանան իրենցով։ Բայց դա դեռ ամենը չէ. Առյուծը պետք է իմանա, որ իր երկրորդ կեսն էլ, ինչպես և ինքը, ձգտում է կատարելության։

Կույսեր: Կույսերի հետ բավական հեշտ է։ Կույսերը պրակտիկ են և շրջահայաց, նրանք անիմաստ են համարում մտածածը չարտահայտելը, նրանք երբեք այս ու այն կողմ չեն ընկնում, այլ միանգամից ասում են այն, ինչ մտածում են։ Սակայն դա էլ երբեմն խանգարում է նրանց։ Քանի որ ոչ բոլորն են պատրաստ լսել ճշմարտությունը։ Ամեն դեպքում Կույսերի հետ շփումների համար ոչ մի հատուկ ուղեցույց պետք չէ, ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է։

Կշեռք: Կշեռքի համար հարաբերություններում ամենակարևորը հենց հարաբերություններն են, դրանց հաջողությունը։ Կշեռքի հետ շատ հեշտ է լեզու գտնելը, եթե դիմացինը նույնպես շահագրգռված է, որ միությունը երջանիկ լինի։ Միակ բանը որ պահանջվում է Կշեռքի զուգընկերոջից՝ երկխոսության համար բաց լինելն է և զիջումների գնալու ունակությունը։

Կարիճ: Կարիճի համար իդեալական զուգընկերը նա է, որը չի թողնի նրան ձանձրանալ, չի թողնի առանց ուշադրության, չի դավաճանի և ոչ մի հարցում չի մերժի նրան։ Իհարկե, այս ամենը շատ վերացական է հնչում ու բարդ, բայց ցավոք, Կարիճի հետ հարաբերությունները զուր չէ, որ ամենաբարդն են համարվում։

Աղեղնավոր: Աղեղնավորները ռոմանտիկ և ոչ կայուն խառնվածք ունեն։ Եթե դուք հետաքրքիր մարդ եք, պատրաստ եք միշտ զարմացնել, ձեր մեջ անընդհատ նոր որակներ բացահայտելով, համաձայնելով համատեղ գործարքների և հագեցնելով կյանքը ամենաանսպասելի իրադարձություններով, ապա Աղեղնավորի հետ հարաբերություններում խնդիրներ չեք ունենա։ Պետք է միայն հիշել, որ Աղեղնավորին առաջին հերթին լավ ընկեր է անհրաժեշտ՝ ի դեմս իր երկրորդ կեսի, հետո նոր մնացածը։

Այծեղջյուրներ: Կույսերի պես Այծեղջյուրներն էլ շատ պրակտիկ են։ Դժվար է նրանց խաբելը ռոմանտիկ հեքիաթներով, Այծեղջյուրը գնահատում է կոնկրետությունը։ Նա պարզ և հստակ պատասխաններ է պահանջում իր դիմացինից։ Թերևս չոր է հնչում, բայց այդպիսին է Այծեղջյուրի բնույթը։

Ջրհոս: Ջրհոսն առաջին հերթին գնահատում է այն հարաբերությունները, որոնց բարեկեցության համար պատասխանատվությունն իրենց վրա է դրված։ Այլ խոսքերով ասած՝ որքան շատ բան է անում Ջրհոսը հարաբերությունների համար, այնքան ավելի է մեծանում այդ միության արժեքն իր համար։ Չկա ավելի վատ իրավիճակ, քան այն, երբ Ջրհոսը ամեն բան պատրաստի է ստանում և ձեռքերը ծալած նստում է։ Այդ դեպքում նա շատ արագ հիասթափվում է և սկսում է ձանձրանալ։

Ձուկ: Ձկներին հասկանալը դժվար է և հարաբերություններում նրանց պահանջներն էլ շատ հակասական են։ Ամեն դեպքում մի քանի ընդհանուր գծեր կարելի է առանձնացնել. քանի որ Ձուկը շատ հարուստ ներաշխարհ ունի, հարաբերություններում նա փնտրում է ոչ թե մեկին, ում հետ ռոմանտիկ միություն կկազմի, այլ լավ կազմակերպչի, որը կկարողանա ապահովել իրենց հոգեպես հարուստ անհատականության հարմարավետությունը։

Աղբյուր

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Փարաքարի համայքնապետի ամենահավանական թեկնածուն՝ ըստ փարաքարցիների Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը (ֆոտո) Ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին. Փաշինյանը` Գյումրիում Իրանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ «անելանելիության» նշան են. Զարիֆ Դու՝ մենք ենք, սահմանի տղերքն են, բոլորս ենք. որովհետեւ դու հայրենիք ես. Արթուր Վանեցյան Չեմ կարծում, թե կառավարությունը Ամուլսարի շահագործման մասով արդեն ունի որոշում. Մհեր Գրիգորյան Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան Ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է. Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Արդար ու բարի գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Գարեգին Բ Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան
Ամենաընթերցված
Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ... Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի Ա... Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում... ՀՊՏՀ նոր ղեկավարությունից շատերը քարոզում են, թե ի... Դե ինչ,հարգելիներս, թևակոխեցինք մանիպուլյացիոն նոր... Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տ... 150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմ... Տաքանում է. Երեւանում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +... Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցե... Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի... «Ով ինձ զոմբի կասի, իրա...». Ավան վարչական շրջանի ... Արցախից եկող մտահոգություն Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպա... «Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում»... Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմ... Սրտանց շնորհավորում ենք Ծառուկյան և Սուքիասյան ընտ... Միայն թե բուժվի փոքրիկը. մանրամասներ 6-րդ հարկից ը...
website by Sargssyan