Մանե Թանդիլյանը դժգոհեց Զարուհի Բաթոյանի բացակայությունից (տեսանյութ)
ՔաղաքականությունԱյսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները անցկացնում են համատեղ նիստ: Օրակարգում Հայաստանի 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր բացակայում էր նիստից, ինչը դժգոհություն առաջացրեց նիստը նախագահող Մանե Թանդիլյանի մոտ։
«Պետք է խնդրեմ, որ նախարարին փոխանցեք՝ մեկ ամիս առաջ մենք ժամկետացանկը ուղարկել ենք զուտ նրա համար, որ բոլոր նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել այսօրվա քննարկումների համար։ Եվ նաև վարչապետի հրահանգով, և առհասարակ, բյուջեի քննարկմանը պետք է ներկայանան նախարարները»,- ասաց Թանդիլյանը։