Ստոր, զազրելի արարք․ Աբովյանի գործող քաղաքապետը դատապարտում է երեկվա միջադեպը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց Աբովյանի քաղաապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը քվեարկել է հանուն Աբովյանի շարունակական զարգացման:

Անդրադառնալով հունիսի 8-ին Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբներից մեկի պետի հետ կապված միջադեպին՝ Գեւորգյանը դատապարտեց այն եւ ընդգծեց, որ իրենց ձեռնտու չէր ընտրություններից մեկ օր առաջ նման միջադեպի գրանցումը:

«Ինքս դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը, համենայն դեպս գնահատականը կտան իրավապահները, կարծում եմ նորմալ, խոհեմ ցանկացած մարդ դատապարտում է նման արարքը»,-ասաց նա:

Արձագանքելով ԲՀԿ-ի աջակցության մասին լուրերին՝ Վահագն Գեւորգյանը նշեց, որ երեբեւէ կուսակցական չի եղել եւ այժմ էլ առաջադրվում է որպես անկուսակցական:

Իսկ մրցապայքարում թեկնածուների շանսերի մասին ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ շանսեր ունեն, եւ խորհուրդ տվեց սպասել ընտրության արդյունքներին:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի  նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը:

Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է. Դավիթ Գյուրջինյան ՔՊ վարչության նորընտիր անդամների անունները հայտնի են․ ընտրության արդյունքները «Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ». Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Քաղաքացին հաղորդում է տվել, որ Իջեւանի քաղաքապետը ներխուժել է իր սեփական տարածք եւ հարձակվել կնոջ վրա Կարող է և նոր առաջարկ լինել․ Արարատ Միրզոյանը՝ Զեյնալյանի նոր պաշտոնի հնարավորության մասին Երևան-Սևան ճանապարհին «Գազելը» բախվել է խորովածի մանղալին եւ կողաշրջվելով հայտնվել ծառերի մեջ Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը «Գարշահոտությունից հոգնել ենք». Չարբախի բնակիչների բողոքը «Սանիթեքի» դեմ Թուրքիայի իշխանությունները զայրացել են Moody's-ի կանխատեսման պատճառով ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա. Ավինյան Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan