Երեւանում այս գիշեր թեժ է եղել. 74 վարորդի մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ տարածք. վարորդներից 12-ը եղել են ոչ սթափ

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նույնն էր՝ հասարակական կարգն ու երթեւեկության անվտանգությունը հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։

Ոստիկանության ծառայողները Վալերի Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն եւ ներողամտություն չդրսեւորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից ու կարողություններից։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջեցին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով իրավախախտումներ եւ ապօրինություններ։ Խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության, զենք-զինամթերք, սառը զենք պահելու եւ կրելու կասկածանքով, ինչպես եւ հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարք դրսեւորելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։

Ուժեղացված ռեժիմով ծառայության կարեւորագույն նպատակներից էին երթեւեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների կանխումն ու խափանումը։ Չնայած ոստիկանության բազմաթիվ հորդորների՝ կան վարորդներ, որոնք իրենց վեր են դասում երթեւեկության մյուս մասնակիցներից եւ իրենց գործողություններով անհարգալից վերաբերմունք են դրսեւորում նրանց նկատմամբ՝ միտումնավոր թույլ տալով երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ։

Հայտնաբերվեց այդպիսի 74 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Նրանցից 12-ը մեքենան վարում էր ալկոհոլի ազդեցության տակ, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 2 վարորդ էլ մեքենաներով, այսպես ասած՝ դրիֆթում էին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների եւ բնակիչների նկատմամբ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաեւ 6 մոտոցիկլ ու երկու հետախուզվող մեքենա։

Հայտնաբերվեցին նաեւ բարձր ձայնով երթեւեկելու համար նախատեսված խլացուցիչներով 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 23, թաղանթապատված դիմապակիով՝ 15 տրանսպորտային միջոց։

ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության եւ երթեւեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։

Դուք սրանով ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը. Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին ՈՒՂԻՂ. Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը «Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասելիին Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ) Դաժան վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է. օրակարգում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները (ուղիղ) Փաշինյանը Մասիսում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը (ուղիղ) Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը. «Փաստ» Այս հաղթանակը դեռ սկիզբն է. Կարո Փայլանը Ստամբուլի ընտրության արդյունքների մասին Շիրակի մարզում ձվի չափ կարկուտ է տեղացել․ վնասներ են կրել ավելի քան 10 գյուղ Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա» Մատենադարանի հարեւանությամբ 3 հաստաբուն բարդի են կտրել Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել
Ամենաընթերցված
«Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա...
website by Sargssyan