Մենք խնդիր ունենք շատ արագ լուծելու բոլոր հարցերը. Խզմալյան

Թատերագետ Արա Խզմալյանը, ով հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ մշակութային ոլորտի տարբեր ուղղությունների զարգացման ու առաջընթացի գործում կարևորում է ստեղծարար մտքի առկայությունն ու մեկենասության ինստիտուտի զարգացումը:

Այս մասին Խզմալյանն ասաց հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Գոյություն ունեն մշակութային քաղաքականության, մշակութային ռազմավարության պարտադիր պայմաններ:  Ըստ իս` մշակույթը հանրային համերաշխության կարևորագույն պայմաններից  մեկն է, և մենք կարիք ունենք օգտագործելու մշակույթի այդ մեծ ներուժը հասարակական հակասությունները մեղմելու,  հասարակական համերաշխությունը ձևավորելու տեսանկյունից: Մշակույթը նաև արտաքին դիվանագիտության կարևոր օղակ է. մենք կարիք ունենք ուժեղացնելու մեր միջազգային համագործակցությունը, օգտագործելու մշակույթի տված հնարավորությունները ամբողջապես»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա շեշտեց, որ ոլորտում կան չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծումներին: «Մասնագիտական հանրությունն ամեն օր է ակնկալում դրանց լուծումները: Իմ նշանակման առաջին իսկ օրվանից հանդիպել եմ բոլոր կոնֆլիկտային իրավիճակների մասնակիցներին: Մենք խնդիր ունենք շատ արագ լուծելու բոլոր հարցերը»,-նշեց նա:

Խզմալյանն ընդգծեց, որ իր ներկայությունը նախարարության կազմում պատկերացնում է առավելապես ստեղծագործական հատվածում:  «Մենք պետք է ստեղծագործական  լիցքեր ուղղենք դեպի հասարակություն, պետք է շատ ուշադիր լինենք ստեղծարար մտքի, ստեղծարար նախաձեռնությունների և դրսևորումների հանդեպ, կարիք ունենք ձևավորելու կորպորատիվ մեկենասության, հովանավորչության ինստիտուտները, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում չափազանց  կարևոր է մասնավոր օղակի մասնակցությունը մշակութային քաղաքականությանը, մշակութային ծրագրերի իրականացմանն ու  բազմաթիվ այլ մասնագիտական ու սոցիալական հարցերին»,-հավաստիացրեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ այն մարդկանցից է եղել, ովքեր կողմ էին ՀՀ մշակույթի նախարարության միացմանը, քանի որ միշտ խնդիր է եղել մշակույթի և կրթության ծրագրերի քաղաքականությունների համադրման և ներդաշնակ առաջընթացի վերաբերյալ: «Այժմ մենք հնարավորություն ունենք բոլոր այս հարցերը մեկ սեղանի շուրջ բոլոր կողմերի հետ ամենօրյա ռեժիմով քննարկելու, մշակելու և, կարծում եմ, որ այս պահի համար գոնե համատեղ աշխատանքի այս հնարավորությունը միայն օգտակար է»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

 

Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից Գիշերը ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ խոսնակ Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը
Ամենաընթերցված
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա...
website by Sargssyan