Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժում նախաձեռնությանը միանալու մասին:

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժում սկսելու նախաձեռնությունը ճիշտ ժամանակին, ճիշտ պահին արված սթափության կոչ ու ներքին պահանջ է հայ հանրության ուշադրությունը բևեռելու, մեր հնարավորություններն ու կարողությունները մեկտեղելու՝ ուղղված հայկական պետականության հիմքերն ամրապնդելուն, մեր զորությունը բազմապատկելուն: Վիտալի Բալասանյանը իր հայտարարության, ապա մամուլում հրապարակված հարցազրույցում, հանգամանորեն վերծանել է շարժման ծրագրային դրույթների ամբողջական պատկերը, անդրադարձել նրա նպատակներին ու շարժման առաջ ծառացած խնդիրներին, որոնց հանդեպ դժվար է անտարբեր կեցվածք ընդունել, եթե մտահոգված ես քո երկրի հետագա զարգացման խնդիրներով:

Համազգային շարժման բնույթն ու էությունը, նրա հստակ նպատակները, ինչպես և ակնկալվում էր, բուռն հետաքրքրություն է առաջացրել առանձին անհատների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, այդ թվում և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների շրջանում, քանի որ շարժման որդեգրած մոտեցումները, նախանշված նպատակները բխում են նաև մեր կուսակցության ծրագրային դրույթներից:

Հարցման կարգով ուսումնասիրելով շրջանային և սկզբնական կազմակերպություններում շարժման հանդեպ առկա բարյացակամ տրամադրությունները, համոզվելով, որ ամենուր դրական վերաբերմունք է ձևավորվել, Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է «Հանուն Արցախի» համազգային շարժմանը միանալու մասին և հավաստիացնում, որ իր հնարավորությունների սահմանում ամեն կերպ ձգտելու է օժանդակել շարժմանը»:

Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած, բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները․ Փաշինյան Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել «Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» հետ խաղում (ֆոտո) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան 58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan