«Ժողովուրդ». Արգելված է Հայաստան դրամական փոխանցում անել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին՝ պատճառաբանելով որ որոշ ժամանակով արգելված է Հայաստան դրամական փոխանցում անել: Պարզվում է՝ այս խնդիրն առկա է նաեւ Ղազախստանից դրամական փոխանցում իրականացնող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որեւէ խոչընդոտ չկա Ռուսաստանից կամ Ղազախստանից գումար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով՝ խնդիրը տեղի բանկային համակարգի հետ է առնչվում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ղազախական տենգեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների՝ այս ամենի պատճառն իրականում ԱՍՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հրահրած առեւտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ) Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին Ինչու է Հայաստանը Վրաստանից քիչ օգնություն ստանում ԵՄ-ից. Սվիտալսկու պարզաբանումը Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Նիկոլ Փաշինյանը այսօրվանից գնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսին Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի (ֆոտո) «Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan