Էվերեստի սառույցները հալչում են՝ սպառնալիք ստեղծելով լեռնագնացների համար
ՄիջազգայինԷվերեստ լեռն ու դրա շրջակա գագաթներն առավել աղտոտված են դառնում, իսկ սառույցները սպառնացող արագությամբ հալչում են, ինչը մեծացնում է վտանգը լեռնագնացների համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի գիտնական, պրոֆեսոր Ջոն Ալլը:
Նրա խոսքով՝ ինքն ու իր թիմը հայտնաբերել են, որ ձնածածկույթում աղտոտվածություն կա, եւ որ ձյունը զարմանալիորեն մուգ է, իսկ Էվերեստի սառույցները շատ արագ հալչում են:
Թիմը ծրագրել է բարձրանալ Էվերեստը, սակայն աղբի կուտակումները փոխել են նրանց ծրագրերը: Նրանք բարձրացել են մոտ 8000 մետր եւ հասել միայն Լխոցզեի բարձունք:
Մայիսի 22-ին եւ 23-ին հարյուրավոր լեռնագնացներ հերթ են կանգնել, որպեսզի բարձրանան Էվերեստի գագաթ: Խցանման հետեւանքով մի քանի լեռնագնաց է զոհվել: