Փրկարարները բռնել են 2 սահնօձ․ ահազանգեր՝ բնակավայրերում նկատված օձերի վերաբերյալ
Ուշադրության կենտրոնումԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: