Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադատում ՀՅԴ-ին. քաղաքագետ
BlogՔաղաքագետ Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադատում ՀՅԴ-ին: Ցանկացած ընդդիմություն էլ փորձում է օգտվել իշխանության բացթողումներից և քաղաքական դիվիդենտներ շահել: Էդի նորմալ երևույթ ա: Իսկ էն, որ մայիսի 19-ին դատարանները շրջափակելու կոչով Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ ա թույլ տվել էդ մասին արդեն մի քանի անգամ գրել եմ: Այնպես, որ ավելի լավ ա վարչապետին քննադատեք, որ այսուհետ այդպիսի քայլեր չանի, քան թե նրա սխալներից օգտվող արտախորհրդարանական կամ խորհրդարանական ընդդիմությանը: Ու նաև զգուշացնեմ, որ իշխանությունը ինչքան ավելի շատ սայթաքի ու մեծ սխալներ թույլ տա, էնքան ավելի է մեծանալու հրապարակում գործող ընդդիմադիր կուսակցությունների ընտրազանգվածը: Նենց որ, եթե իշխանությունը ցանկանում ա, որ հրապարակում կամ ԱԺ-ում ընդիմությունը լուրջ հակակշիռ չդառնա իշխանությանը և հաղթի նրան, ապա պետք է խուսափի լուրջ սխալներից:
Հարգանքներով՝ իշխանությանը աջակցող, բայց ոչ իշխանական օգտատեր»: