Հղիության ընթացքում 10 բան, որ չպետք է անի ցանկացած կին...
LifeՇատերի մոտ շարունակում Է տիրապետել այն կարծիքը, որ ինչպես Էլ հղի կինը սնվի, պտուղն օրգանիզմից կվերցնի այն, ինչն իրեն անհրաժեշտ Է: Ապագա մոր ոչ լիարժեք սնունդը, սակայն, կարող Է հանգեցնել վիժման, անհաս, փոքր քաշով կամ տարբեր արատներով երեխայի ծնվելուն: Նորածնի առողջությունը մեծապես կախված Է հղի կնոջ սննդից, դրա բազմազանությունից և պարբերականությունից: Մոր քաղցած վիճա- կր հատկապես բացասաբար կարող Է անդրադառնալ հղիության երկրորդ շրջանում: Նման պայմաններում ծնված երեխաները սովորաբար շատ թույլ են լինում, հեշտությամբ վարակվում են տարբեր հիվանդություններով:
Սակայն չի կարելի նաև հղիության սկզբնավորման հետ անցնել գերսնուցման. առատ սննդի օգտագործումը հանգեցնում է մարսողական համակարգի գերբեռնվածության, որն իր հերթին դժվարացնում է սրտի, ստամոքսի, երիկամների բնականոն աշխատանքը:
Հղի կնոջ սնունդը պետք է լինի լիարժեք՝ կազմված սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, ջրի, հանքային աղերի և վիտամինների բավարար քանակ ապահովող բազմազան մթերքներից: Հատկապես կարևոր է սպիտակուցի դերը, որը զարգացող պտղի հիմնական կազմավորող նյութն է: Կնոջ օրգանիզմում հատկապես հղիության երկրորդ շրջանում սպիտակուցի պահանջն ավելանում է 50 տոկոսով: Սպիտակուցներ առկա են մսի, ձկան, լոբու, հացամթերքների և ձավարեղենի մեջ: Շատ արժեքավոր են կաթնային սպիտակուցները, որոնք անհրաժեշտ է ներառել հղի կնոջ ամենօրյա կերակրացանկի մեջ: