«Փաստ». Ուժայիններին հանձնարարական է տվել
Հասարակություն«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների եւ «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված:
Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», եւ, որ ամենակարեւորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանեւրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել:
Տեղեկությունների համաձայն, Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում