ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը


«Հետևանք» նախաձեռնություն. դեպք թիվ 1

Հասարակություն

«Իրավական ուղի» ՀԿ-ն «Հետևանք» նախաձեռնության շրջանակում հրապարակել է առաջին բացահայտումը, որը ներկայացնում ենք ստորև.

«Նկարագրություն․ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար էլեկտրոնային աճուրդի միջոցով բժշկական պարագաների և ծախսվող նյութերի ձեռքբերման նպատակով հայտարարված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/30» ծածկագրով էլեկտրոնային աճուրդում (այսուհետ նաև՝ Աճուրդ) 1-9, 25-36, 42-47 չափաբաժիններով պահանջված ապրանքների համար սահմանվել է գնման առարկայի հետևյալ բնութագիրը՝ մանժետը հատուկ գերնուրբ տեսակի, տանձաձև կառուցվածքի, իսկ ահա 12-14, 16-19 չափաբաժիններով նախատեսված ապրանքների համար մանժետի՝ տանձաձև կառուցվածք ունենալու պահանջ չի նախատեսվել։


Վերլուծություն․ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչությունը (պետ` Գ. Հովհաննիսյան) այս պայմանը վերարտադրել է «Smiths Medical Poortex» ընկերության արտադրանքի նկարագրությունից, մինչդեռ աճուրդում պահանջված ապրանքների մանժետի օպտիմալ կառուցվածքի հարցը (տանձաձև, գլանաձև, կոնուսաձև) միանշանակ գիտական մոտեցում չունի և տեսական քննարկման հարց է։ Ավելին, աճուրդով պահանջվող ապրանք արտադրող ամենահանրաճանաչ ընկերությունը արտադրում է հենց գլանաձև կառուցվածք ունեցող մանժետներ՝ համալիր գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Միաժամանակ, ՀՀ-ում անցկացված մի շարք համանման աճուրդներում բժշկական հաստատությունների (օրինակ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային կենտրոն ՓԲԸ, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ) համար ապրանքների ձեռք բերման մրցույթներ կազմակերպելիս մանժետի կառուցվածքը որպես ապրանքի տեխնիկական բնութագրի մաս ևս չի նշվել։


Հատկանշական է, որ 12-14, 16-19 չափաբաժիններով նախատեսված ապրանքների համար մանժետի՝ տանձաձև կառուցվածքի պահանջ նախատեսված չլինելը համընկնում է այն հանգամանքի հետ, որ վերոհիշյալ չափաբաժիններով նախատեսված ապրանքը «Smiths Medical Poortex» ընկերության կողմից արտադրվում է գլանաձև մանժետի կառուցվածքով, և եթե այս չափաբաժիներով նույնպես պահանջվեր տանձաձև կառուցվածքի մանժետ, ապա «Smiths Medical Poortex» ընկերությունը չէր կարողանա մատակարարել նման ապրանք։ Ընդ որում՝ այս չափաբաժիններով ևս սահմանվել են նշված ապրանքների որակական և գործառութային հատկանիշների առումով այնպիսի ոչ էական չափանիշներ (կոնկրետ չափսեր), որոնք համապատասխանում են բացառապես «Smiths Medical Poortex» ընկերության ներմուծած արտադրանքին։


Այսպիսով կարելի է փաստել, որ պահանջվող ապրանքների համար, որպես տեխնիկական բնութագրի պարտադիր պայման, մանժետի տանձաձև կառուցվածք սահմանելն օբյեկտիվորեն հիմնավորված չէ, այն տարբեր չափաբաժիններով ապրանքների համար նախատեսվել է ընտրողաբար՝ համապատասխանեցնելով Աճուրդի մասնակիցներից միայն մեկի արտադրանքի տեխնիկական բնութագրին։


Բացի այդ, Աճուրդում վերոհիշյալ չափաբաժիններով ապրանքների համար տեխնիկական բնութագրում սահմանվել է, որ ապրանքները պետք է ունենան Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները)։ Այս չափանիշը ևս, որը համապատասխանում է միայն «Smiths Medical Poortex» ընկերության արտադրությանը։ Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը մեկ այլ գործով պարտավորեցրել է տեխնիկական բնութագրերից հեռացնել «Ապրանքները պետք է ունենան Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները)» պահանջերը՝ դրանք համարելով օրենքի խախտում։


Վերոգրյալ փաստերի հիման վրա «Իրավական ուղի» ՀԿ-ն 12.04.2019 թվականին գրավոր հարցում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետևյալ հարցադրումներով՝ 1) ռազմաբժշկական ծառայության գործունեության առանձնահատկություններով պայմանավորված արդյո՞ք առկա են բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ գործածվող բժշկական պարագաների և նյութերի առանձնահատկություններ և լրացուցիչ ստանդարտներ, 2) արդյո՞ք մանժետի օպտիմալ կառուցվածքի հարցը ենթարկվել է գիտական համալիր ուսումնասիրության՝ հիմնավորելով տանձաձև մանժետի գերադասությունը գլանաձև մանժետի համեմատությամբ, 3) ի՞նչ հիմնավորումներով են տարբեր չափաբաժիններով ապրանքների համար սահմանվել մանժետի կառուցվածքի տարբերակված պահանջներ, 3) ի՞նչ հիմնավորում ունի Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր ունենալու պահանջի առաջադրումը, ի՞նչ սկզբուքներով են ընտրվել կամ բացառվել երկրները։ Նշված հարցերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն տրվել է ներկայացնել իր պնդումները, սակայն վերջինիս կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված 5-օրյա, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում նաև 30-օրյա ժամկետում որևէ պատասխան չի տրվել, ինչը խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։


Հետևանք․ Պետական գնումների կազմակերպման գործընթացում թույլ են տվել չարաշահումներ, այդ թվում՝ խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնման գործընթացի միասնական կանոններով համաչափության և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, մասնակիցների շրջանակի ընդլայնման, մրցակցության խրախուսման սկզբունքները։
Միաժամանակ հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1897-րդ հոդվածով նախատեսվում է պատասխանատվություն պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար»։

ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ամենադիտված