Քոչարյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ. միջնորդել է Քոչարյանի կողմը
ՔաղաքականությունՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման մասին նիստի մի մասը կանցկացվի դռնփակ ռեժիմով՝ միջնորդել է պաշտպանական կողմը: Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը պայմանավորված է գործում առկա՝ պետական գաղտնիք պարունակող, փաստաթղթերի հետ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։