ԱՀ նախագահներին կարելի է սպասել օրվա վերջում. Ալումյան
Հասարակություն«Ինչպես հասկացա, նրանց կարելի է սպասել օրվա վերջում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյաննը։
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական կողմը դատարանին էր ներկայացրել Արցախի նախկին և ներկա նախագահների Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորագրերը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը նշել էր, որ Սահակյանն ու Ղուկասյանը անձամբ պետք է ներկա գտնվեն դատական նիստին: