10 արտասովոր մեթոդ ավելորդ քաշից ազատվելու համար
LifeԱվելորդ քաշից ազատվելը կարող է բավական բարդ, երկարատև ու հոգնեցուցիչ գործընթաց լինել, սակայն մասնագետները նշում են, որ կան արտասովոր, սակայն շատ արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն արագացնել այդ գործընթացն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու:
Սննդի բույրեր
Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ սիրելի մթերքի բույրերով հագեցած օդը շնչելն օգնում է մասամբ հագենալ ու հետագայում ավելի քիչ ուտել, ուստի մինչ որևէ համեղ բան ուտելը հարկավոր է նախ վայելել դրա բույրը:
Կապույտ սպասք
Կապույտ գույնն ախորժակը ճնշող լավագույն միջոցներից մեկն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ կապույտ ափսեներ օգտագործելու դեպքում մարդիկ 33 տոկոսով ավելի քիչ են ուտում:
Գազավորված ըմպելիքների բացառում
Սա ավելորդ քաշից ազատվելու բավական հայտնի մեթոդ է, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչով է պայմանավորված դրա արդյունավետությունը: Բանն այն է, որ գազավորված ըմպելիքները գրգռում են ախորժակը, ուստի դրանց փոխարեն հարկավոր է նախապատվությունը տալ մաքուր ջրին:
Ոչ մեծ ափսեներ
Գիտնականներն ապացուցել են, որ փոքր սպասք օգտագործելու դեպքում մարդիկ ենթագիտակցորեն ավելի քիչ են սնվում:
Հայելի սեղանի մոտ
Սնվելիս հեռուստացույց դիտելու կամ որևէ բան կարդալու փոխարեն խորհուրդ է տրվում նայել հայելու մեջ: Ամերիկացի գիտնականների գիտափորձը ցույց է տվել, որ այս դեպքում մարդիկ ավելի քիչ կալորիա են օգտագործում և նախապատվությունը տալիս են օգտակար մթերքին:
Կծու համեմունքներ
Կծու սնունդն օգնում է այրել ճարպերը: Սա պայմանավորված է նրանով, որ կծու պղպեղը պարունակում է մի յուրահատուկ տարր՝ կապսաիցին, որը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանն ու արագացնում նյութափոխանակությունը:
Դանդաղ ծամել
Որքան դանդաղ է մարդը կուլ տալիս սնունդը, այնքան քիչ կալորիա է ի վերջո օգտագործում: Սա պայմանավորված է նրանով, որ գլխուղեղն ավելի շատ ժամանակ է ունենում հագենալու մասին ազդանշանը ստանալու համար:
Նախաճաշին հավկիթ ուտել
Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ նախաճաշին հատիկեղենի փոխարեն հավկիթ օգտագործելը թույլ է տալիս նվազեցնել հաջորդ 36 ժամում օգտագործվող կալորիաների ընդհանուր քանակությունը: Սա պայմանավորված է նրանով, որ հավկիթը պարունակում է բարձրորակ սպիտակուցներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար:
Վանիլինի բույրով հոտավետ մոմեր
Վանիլինի բույրով մոմերը ճնշում են ախորժակը: Սա հատկապես օգտակար մեթոդ է այն անձանց համար, ովքեր սիրում են համեղ աղանդերներ ուտել:
Վառ լույս
Ռեստորաններում սովորաբար խուսափում են վառ լուսավորումից՝ նախապատվությունը տալով կիսամթին, քանի որ վատ լուսավորության դեպքում մարդիկ ավելի շատ են ուտում: Միևնույն ժամանակ վառ լուսավորության ներքո մարդիկ շատ ավելի քիչ են ուտում, ինչն օգնում է նվազեցնել կալորիաների քանակը: