Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Թեղուտ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել:
Մահացածն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram