Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 երկրները
TVԻսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում վայրկյաններ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները։
Մայիսի 16-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը` Walking out երգով։ Հայաստանի ներկայացուցիչը կբացի մրցույթը` ելույթ ունենալով առաջին համարի ներքո։
«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով անցկացվող մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։