Տասը զոհերից առնվազն 7-ի սպանությունը արվել է ոչ ոստիկանների, ոչ բանակի կողմից. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն«Տասը զոհերից առնվազն 7-ի սպանությունը արվել է այլ անձանց՝ ոչ ոստիկանների, ոչ բանակի կողմից»,-այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Մեզ հայտնի չէ՝ կա՞ն քերական գործեր հարուցված այդ որոշ մարդկանց նկատմամբ կամ կա՞ն ձերբակալված անձինք կամ նրանց գտնելու համար քննչական գործողություններ արվե՞լ են թե՞ ոչ»։
Վերջինիս խոսքով՝ մեղադրանքում թվարկվում է, թե այդ որոշ անձինք ինչեր են արել՝ առանց նշելու նրանցից գոնե մեկի անունը։
Ռոբերտ Քոչարյանը ենթադրեց, թե այդ դրվագը ինչու է առկա գործում. «Ես կարող եմ ենթադրություն անել. քանի որ տասը սպանության փաստը այդ քրեական գործում չկա, այդ դրվագը մտցվել է մարդկանց ուղիղ հասցնելու համար, թե կարող են այդ սպանությունները կատարված լինել մեր մերձավոր մարդկանց կողմից, այլ հիմնավորում, թե ինչու են այս դրվագը մտցրել մեղադրանքի մեջ, ես չունեմ»,-ասաց նա։