«Սիրում եմ ինտրիգների էպիկենտրոնում լինել». Էլեն Ասատրյանը՝ նոր հեռուստասերիալում նկարահանվելու և բացասական դերերը հաճույքով խաղալու մասին

Դերասանուհի Էլեն Ասատրյանը, որը վերջերս լսարանին ներկայացավ նաև որպես երգչուհի, շուտով հանդես կգա հեռուստատեսային նոր նախագծում: Ստեղծագործական նորության առաջին մանրամասները դերասանուհին վստահել է Tert.am Life-ին:

Էլենը նկարահանվում է «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում, որը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Նա նշեց, որ նոր աշխատանքային առաջարկն ընդունելիս կարևորել է ինչպես հեռուստաընկերությունը, որով այն հեռարձակվելու է, այնպես էլ իր կերպարի առանձնահատկությունները:

«Հանրային հեռուստաընկերությունում աշխատելն ինձ համար պատիվ է: Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի հետ չէի աշխատել, բայց գործընկերներիցս շատ էի լսել, որ լավ ռեժիսոր է, ուղղակի մի քիչ պահանջկոտ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի աշխատանքը լավ ստացվի. Ես, առհասարակ, կոնֆլիկտային մարդ չեմ ու շատ լավ հարաբերություններ եմ պահում ռեժիսորների ու ամբողջ թիմի հետ»,-ասաց նա:

32 մասանոց ֆիլմաշարի հիմքում Սարմենի՝ Մկրտիչ Սարգսյանի գրական ստեղծագործությունն է: Դերասանուհին նկատեց, որ գիրքը չի ընթերցել, բայց փորձել է հնարավորինս շատ տեղեկություն հավաքել. «Ժամանակ չեմ ունեցել գիրքը կարդալու համար, բայց ռեժիսորն ինձ սցենարային մասով ամբողջական իֆորմացիա է տվել, բացի այդ, համացանցում հնարավորինս շատ ինֆորմացիա եմ կարդացել, որպեսզի գրական գործից անտեղյակ չլինեմ»:

Էլենը նշեց, որ ֆիլմաշարում կմարմնավորի իրեն հասակակից մի աղջկա, որը նախկինում պարուհի է եղել, սակայն հանգամանքների բերումով հայտնվել է վատ շրջապատում և հրաժարվել սիրելի մասնագիտությունից: «Հերոսուհիս Շողերն է: Նա հայտնվում է տղաների շրջապատում, հանցավոր աշխարհի մեջ: Անընդհատ մութ գործերի ու հանցանքների մեջ է գտնվում, բայց որպես մարդ, իրականում նա այդքան էլ վատը չէ, քանի որ շատ է ուզում ազատվել այդ ամենից, դուրս գալ այդ ճահճից»,-ասաց դերասանուհին:

Դերասանուհու համոզմամբ, նույնիսկ բացասական կերպար մարմանվորելիս կարելի է ինչ-որ կերպ արդարացանել հերոսիդ արարքները, պետք է հասկանալ նրա դրդապատճառները: Նա նկատեց, որ նոր կերպարը նախորդ դերերի հետ որևէ ընդհանուր գիծ չունի, ինչն իր համար բավականին հետաքրքիր է:

«Ես կարծում եմ, որ հանցագործ աշխարհի հետ կապ ունեցող մարդու կերպար կերտելը շատ հետաքրքիր է, որովհետև իրական կյանքում ես հնարավորություն չունեմ ինչ-որ հանցանքներ գործելու, չեմ էլ ուզում:) Առհասարակ, սիրում եմ ինտրիգային կերպարներ, դրական դերերից հաճույք չեմ ստանում։ Գուցե գա ժամանակ, երբ ուզեմ ինչ-որ դրական կերպար կերտել, բայց ինձ գրավեց այս առաջարկը, որովհետև ես սիրում եմ ինտրիգների էպիկենտրոնում լինել, այս կերպարն ինձ ավելի համապատասխան է»,- նշեց Էլենը:

Նա նկատեց, որ հիմնական խաղընկերներին ճանաչում է որպես դերասաններ, սակայն մինչև այժմ անձնական շփման և համատեղ աշխատանքի առիթ չի ունեցել:

«Իմ հիմնական խաղընկերներից է Աշոտ Հակոբյանը, որը մարմնավորում է իմ սիրած տղային: Նրան նույնպես անձնապես չեմ ճանաչում, առաջին անգամ ենք միասին աշխատում, բայց այդ փաստը որևէ խնդիր չի առաջացնում ինձ համար և հաճելի է: Որքան շատ ես անծանոթ մարդկանց հետ խաղում, այնքան ավելի ես կոփվում աշխատանքիդ մեջ, փորձդ մեծանում է, շրջապատդ ընդլայնվում»,-եզրափակեց Էլենը:

Աղբյուր

Դուք սրանով ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը. Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին ՈՒՂԻՂ. Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը «Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասելիին Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ) Դաժան վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է. օրակարգում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները (ուղիղ) Փաշինյանը Մասիսում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը (ուղիղ) Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը. «Փաստ» Այս հաղթանակը դեռ սկիզբն է. Կարո Փայլանը Ստամբուլի ընտրության արդյունքների մասին Շիրակի մարզում ձվի չափ կարկուտ է տեղացել․ վնասներ են կրել ավելի քան 10 գյուղ Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա» Մատենադարանի հարեւանությամբ 3 հաստաբուն բարդի են կտրել Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել
Ամենաընթերցված
«Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա...
website by Sargssyan