Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասին Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում


Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

Հասարակություն

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրապարակել է «EU Observer»-ում հոդվածը՝ «Հայաստանի ներդրումը ԵՄ Արևելյան գործընկերության հաջողություններում» վերնագրով, եւ անդրադարձել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանի դերակատարությանը եւ ակնկալիքներին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․

Արևելյան գործընկերության՝ որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների հետ ներգրավվածության հավակնոտ ջանքի առաջին տասնամյակն արժանացել է տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների ինչպես գործընկերների, այնպես էլ հենց Եվրամիության անդամ երկրների կողմից։

Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ` խրախուսելու և խթանելու տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ հաջողությունը պայմանավորված է երեք հանգամանքով։

Առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի մասին վկայում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը:

2017թ. նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018թ. ապրիլին վավերացված Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնված և ռազմավարապես ամրապնդված գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի՝ Ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս: Ավելին, ՀԸԳՀ-ն սահմանում է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված եվրոպական աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրման հեռանկարային շրջանակ:

Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա: Սակայն համեմատաբար վերջին և առավել խոստումնալից զարգացումը երրորդն է՝ Հայաստանի յուրահատուկ ներդրումն Արևելյան գործընկերության հաջողության մեջ: Այս ներդրումը բխում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողությունից, որը որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ հաստատում է եվրոպական արժեքներն ու իդեալները:

Մեր տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության նկատմամբ ոչ բռնի մոտեցումը միակ տարբերակն էր՝ ապահովելու անցումն արժանահավատ ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման։ Հավատարիմ լինելով Հայաստանի անհատ քաղաքացու առաջնահերթության ու առաջնայնության վերականգնմանը` մենք կարողացանք նոր գլուխ բացել մեր քաղաքական պատմության մեջ՝ սահմանված հանրային ծառայությամբ, որն ուղղված է ազգային շահը սեփական շահերից վեր դասելուն, և որտեղ ընթացող բարեփոխումները դարձել են անշրջելի և անդառնալի։

Հայաստանը ձգտում է ամպրանդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝  հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվությունն ընդունելու վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը` նպատակաուղղված օգտագործելու մեր ակտիվ և կրթված երիտասարդության ներուժը` որպես  «փոփոխության գործակալների»:

Արևելյան գործընկերության առջև ծառացած առավել մեծ մարտահրավեր է իր ներուժի և կարողության ամրապնդումը` որպես տարածաշրջանային համախմբման, համագործակցության և կայունության ընդլայնման հարթակ` միաժամանակ դիմակայելով աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը: Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, Եվրոպայում տևական խաղաղության և կայունության հաստատման շարժիչը և միակ ընտրությունը:

Ուստի հետադարձ հայացք նետելով Արևելյան գործընկերության տասնամյակին՝ ակնհայտ է, որ ինչպես ցանկացած տասնամյա կյանք ունեցող ծրագրի, սա ևս աճող, զարգացող ծրագիր է, որտեղ ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգը ամրապնդելու խոստումն ու ներուժը մնում են հասանելի։

Եվ շարունակելով մեր երկրում առավել խոր ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ մեր ճանապարհը` ընդգծում ենք Եվրոպայի աջակցության շարունակականության և հավաքական ջանքերի կարևորությունը` ամրապնդելու համագործակցության արդյունքները:

Զարգացման և ժողովրդավարության հետագա ինստիտուցիոնալիզացման համար Հայաստանը պետք է աշխատի ԵՄ-ի հետ` ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին:

Ակնկալում ենք նաև առավել մեծ անվտանգություն Արևելյան գործընկերությունից փոխկապակցվածության առանցքային ոլորտներում: Այս առումով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության դրական օրակարգի մի մաս ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ  գործընկերների հետ և գործընկերների շրջանում առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի ստեղծման և մշակման գործում:

Հայաստանը նաև ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում, այդ թվում ներգրավվածության արժեքահեն քաղաքականության որդեգրում՝ աջակցելով մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Օրինակ՝ կայուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության ինքնորոշման կենսական իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային հանրության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձարկում է մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իրական խաղաղության աջակցման և մեր ժողովուրդների կենսական անվտանգության հարցերի հանդեպ զգայունության հարցերում: Այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Օգտվելով տասնամյա այս հոբելյանի առիթը` Արևելյան գործընկերության հաջողությունը ողջունելու և հարատև խոստումը ազդարարելու համար՝ Հայաստանը հանձնառու է մնում հետագա տաս տասնամյա հաջողություններում իր ներդրումն ունենալուն, հանձնառություն, որը միայն ամրապնդվել է Թավշյա հեղափոխության մեկամյակով»։

 

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է. Պեսկով Տավուշում 7 անձ ձերբակալվել է «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեցԻ՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Ամենադիտված