Ահա, թե որն է Սոֆյա Պողոսյանի և նրա ամուսնու բաժանման պատճառը
LifeԼուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ամուսնալուծվել է: Tert.am Life-ը կապ է հաստատել դերասանուհու հետ՝ այս մասին պարզաբանում ստանալու նպատակով:
Սոֆյան հաստատեց լուրը: «Բավականին երկար ժամանակ է, ինչ բաժանված եմ: Ավել բան ասել հիմա չեմ ցանկանում»,- ասաց դերասանուհին՝ չմանրամասնելով ամուսնալուծության պատճառները:
Դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում ջնջել է լուսանկարները և փոխել կարգավիճակը: Զույգն ամուսնացած էր 2010 թվականի հունիսի 26-ից: Նրա ամուսինը՝ Նարեկ Գևորգյանը, սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Այժմ աշխատում է Անելիք բանկում:
Սոֆյան և Նարեկը ծանոթացել էին ուսանողական տարիներին: Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ իրենց հարաբերությունները նման են «Ռոմեո և Ջուլիետ»-ին: