Հռոմից՝ Երևան. Գագիկ Ծառուկյանը ինչպես միշտ իր բարեկամական կապերը բանեցնում է ի շահ ժողովրդի և պետության
ՀասարակությունԱրման Սարգսյան իր ֆեյսբուքյան էջում գրում.
Բազմաթիվ անգամներ է, ինչ ականատես ենք եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեկամական կապերի շնորհիվ երկրում առկա ռադիկալ փոփոխություններին: Այս անգամ ևս, նոր խորհրդանշական բարեկամական կապերի սկզիբ՝ Հռոմից Երևան:
Իտալիայում երբեմնի ամենաերկար պաշտոնավարած, ներկայումս արդեն նախկին վարչապետ՝ Սիլվիո Բեռլուսկովին ջերմ մաղթանքերով և ողջույններով Գագիկ Ծառուկյանին հատուկ նվեր էր ուղարկել, մաղթելով դեռևս 100 տարվա գործունեություն:
Այս բարեկամական կապերի արմատները բավականին խորն են և ինչպես փաստերն են արձանագրում, անչափ կարևոր ու նշանակալից են մեր երկրի և տնտեսության համար: Քանզի դրա մակերեսային փուլում դեռևս ականատեսը, եղանք, Գագիկ Ծառուկյանին պատկանող, բայց հավատարմագրային կառավարման հանձնված «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Cerasima » հայտնի իտալական բրենդ ներկայացնող՝ «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ ապրանքանիշի արտադրանքին: Իտալական համագործակության խորացումը ավելի քան կարևոր է երկրում տնտեսական ներդրումային միջավայրի ապահովման համար: Սա առաջին անգամը չէ, որ Գագիկ Ծառուկյանը իր դրսում վայելած հարգանքի ու բարեկամական կապերի շնորհիվ մեր երկիր է բերում նոր ծանոթություններ, նոր փոփոխություններ՝ դա լինի քաղաքական կապերի խորացումը, թե տնտեսական ներդրումային միջավայրի ապահովումը: