Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com


Նարեկացի արվեստի միությունում կայացավ Է. Միրզոյանի «Տարվա եղանակները» գրքույկի շնորհանդեսը

Մշակույթ

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իրականացնել արժեքավոր հրատարակությունների լույս ընծայումը. այս անգամ ևս՝ 2019 թվականին միությունն արվեստասեր հասարակության դատին ներկայացրեց անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի՝ «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) գրքույկ-երգաշարը:
Միջոցառումը նվիրված էր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 98-րդ տարելիցին:
Հանդիպման սկզբում Դանիել Երաժիշտն անդրադարձավ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական գործունեությանը՝ առավել ընդհանրական ներկայացնելով «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) երգաշարն ու դրա ստեղծման պատմությունը:
-Մի առիթով Էդվարդ Միրզոյանի տանն էի, և թեյ էինք խմում: Խոսեցինք պոեզիայից և մեր միտքն այնքան ծավալվեց, որ հասանք Ճապոնիա: Այդ ժամանակ ես խոստովանեցի, որ ինձ հուզել է չինացի բանաստեղծ Բո-Ցզյույ-Իի (8-9-րդ դդ.) «Գարունը» բանաստեղծությունը և արտասանեցի, որից հետո սկսվեց այս երգաշարի ստեղծման պատմությունը: «Տարվա եղանակները» գրվել է մոտ տասը տարի` 1996-2006 թթ. ժամանակահատվածում։ Սկզբում գրվել է «Գարուն» ստեղծագործությունը, որն առաջին անգամ հնչել է Լոս Անջելեսում՝ Գևորգ Հունանյանի կատարմամբ: Ստեղծագործությունն ամբողջությամբ առաջին անգամ կատարել է Նունե Բադալյանը: Այս երգաշարը կատարել են նաև Հասմիկ Բաղդասարյանը, Դիանա Հարությունյանը։ «Տարվա եղանակները» հնչել է նաև Նյու Յորքում՝ կորեացի երգչուհի Վան Չանգ Կիմի և Շահան Արծրունու կատարմամբ,-նշեց Դանիել Երաժիշտը։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ներկայացան նաև Աննա Պողոսյանը (վոկալ) և Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր):
Երեկոն հարուստ էր Դանիել Երաժիշտի և Էդվարդ Միրզոյանի մտերմությունը ներկայացնող հետաքրքիր հիշողություններով:
- «Տարվա եղանակները» երգաշարի ստեղծման գործընթացը դանդաղում էր, իսկ 2002 թվականի գարունն էլ իր հերթին էր ուշանում. մի օր հանդիպեցի Էդվարդ Միրզոյանին, և նա ինձ հարցրեց, թե ի՞նչ է ուզում մեզնից այս եղանակը՝ ես էլ ասացի. «Այս եղանակն ուզում է, որ Դուք ավարտին հասցնեք Ձեր «Տարվա եղանակները»,- իր հուշերով կիսվեց Դանիել Երաժիշտը:
Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը որպես խորհրդանշական քայլ Դանիել Երաժիշտին հանձնեց «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) հրատարակության առաջին օրինակը՝ ի նշան բազմարժեք և արդյունավետ համագործակցության:
Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարը հիմնված է չինացի բանաստեղծների քառյակների վրա՝ Բո Ցզյույիի (772-846թթ.) «Գարունը», Բո Պուի (13-14 դդ.) «Ամառը», Լի Բոի (701-762թթ.) «Աշունը» և Չժան Կեցզյուի (13-14 դդ.) «Ձմեռը»: 
Գրքույկ-երգաշարը ներառում է նաև փոքրիկ գրքույկ՝ ռոմանսների նոտաներով, շարքի վերլուծությամբ, ինչպես նաև երաժշտագետ Դանիել Երաժիշտի հարցազրույցը կոմպոզիտորի հետ:

Գազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված