Գերմանիայից 2019-ի սկզբից ի վեր ավելի քան 5600 ներգաղթյալ է արտաքսվել
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի արտգործնախարարության կողմից խորհրդարանի Ձախակողմյան խմբակցության հարցմանը ի պատասխան կատարված հայտարարության համաձայն 2019թ.-ի առաջին եռամսյակում Գերմանիայից 5613 մարդ է արտաքսվել: Հայտնում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ շատ ներգաղթյալներ արտաքսվել են Իտալիա, Ալբանիա և Վրաստան, իսկ շուրջ 400 ներգաղթյալ արտաքսվել է Մաղրիբի երկրներ:
2018թ.-ի նույն ժամանակահատվածում Գերմանիայից 6235 ներգաղթյալ է վտարվել, իսկ անցած տարվա կտրվածքով՝ մոտ 24000:
Խորհրդարանի Ձախակողմյան խմբակցության՝ ներքին հարցերով փորձագետ Ուլլա Յելպկեն քննադատել է արտաքսման պրակտիկան: Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ արտաքսվածների թվի աճը մտահոգիչ է: