Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկում


Ժամանակ կա. առայժմ վայելեք, պարոնա՛յք

Header

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, Նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման և ՀՀ ապագայի մասին

Երկար է մի փոքր, բայց կարդալ արժե կարծում եմ

Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական եւ իրավական գնահատականներին եւ հետեւանքներին։

2018 թվականի հոտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացիաների պատճառով ամբողջովին պաշարված Ազգային ժողովում ընդունվում էր այս օրենքը, ապրումների ու հույզերի այդ ողջ հորձանուտում ես գեթ մի վայրկյան չեմ կասկածել նախագծի սահմանադրականության եւ դրա ընդունման ընթացակարգի իրավաչափության մեջ, քանի որ նախագիծը մշակելիս ամեն բառ, ամեն ստորակետ գրվել էր Սահմանադրության ոգուն համապատասխան։ Սահմանադրական դատարանը եւս փաստեց սահմանադրական արժեքներին մեր նվիրվածությունը։

Այս պատմության մեջ ես շատ եմ կարեւորում նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը։ Մեր իրավացիությունը չէր հաստատվի, եթե Նախագահ Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո չդիմեր Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։

Իրականում հոկտեմբերի 2-ի գիշերը, իմ շատ գործընկերներ ինձ հարց էին տալիս, թե արդյոք նախագահը կստորագրի օրենքը, թե ոչ։ Իմ պատասխանը միանշանակ էր՝ իհարկե կստորագրի, քանի որ որեւէ հակասահմանադրականություն չկա։ Այդ պահին, իմ մտքի ծայրով չէր էլ կարող անցնել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական շանտաժը եւՆիկոլ Փաշինյանի քիմքին հաճոյանալը կգերադասի իր սահմանադրական բուն պարտականությունների կատարումից։

Իրավաբանության հետ գոնե չնչին առնչակցություն ունեցող անձանց համար ավելի քան պարզ էր` օրենքը սահմանադրական էր։ Վստահաբար Նախագահի աշխատակազմի իրավաբանների համար եւս հստակ էր, որ սահմանադրականության խնդիր չկար։ Ուստի Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառը իրավական չէր, այլ զուտ քաղաքական։

Հետաքրքիր է, որ Նախագահի մոտ կայուն սովորություն է ձեւավորում չդիմել Սահմանադրական դատարան ակնհայտ հակասահմանադրական օրենքների դեպքում(եթե ցանկանում է՝ կարող եմ ներկայացնել այն հակասահմանադրական օրենքները, որ նա առանց գեթ մի վայրկյան վարանելու ստորագրել է) եւ հակառակը՝ դիմել այն ժամանակ, երբ ինքը տեսնում է իր քաղաքական նպատակահարմարությունը։ Պարզ վկայությունն այն է, որ այս ընթացքում Նախագահը երկու անգամ է դիմել ՍԴ, երկուսն էլ՝ քաղաքական դրդապատճառներով։ Ինչպես հիշում եք, մյուս դեպքում ՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր (գործընկերներս՝ Ռուբեն Մելիքյանը եւ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են այս հարցին իրենց զեկույցում)։

Հիմա տեսնենք, այս անգամ ում է երկրի ղեկավարը ներկայացնելու որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, կրկին լինե՞լու է քաղաքական հաշվարկների մեջ, թե ոչ։

ՍԴ դիմելով՝ պարոն Նախագահը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները ինքը օգտագործում է ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու եւ վերջնական որոշման կայացման բեռը այլ մարմինների վրա բարդելու համար։ Իրավունք ունի՞ արդյոք պետական ինստիտուտը իր լիազորությունը օգտագործել՝ քաղաքական շանտաժին տուրք գնալով: Վստահ եմ` ոչ: 
Եթե «փոքր» լիազորություններն օգտագործվում են այսքան անարդյունավետ, ապա ի՞նչ իմաստ ունի ակնկալել ավելի լայնը:

Պարոն Նախագահը նաեւ ապացուցեց այն թեզը, որ եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ, ասել է թե, դա է համաժողովրդական սիրո բանաձեւը։

Կարծում եմ՝ երկրի ղեկավարը պետք է լինի ոչ միայն եւ ոչ այնքան սիրելի, որքան արդար՝ նվիրված Սահմանադրությամբ իրեն վերապահված դերին։ 

Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նրա համար վերապահել է կարեւորագույն դեր՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը:

Այդ գործառույթը պետք է իրականանար հոկտեմբերի 2-ին հաջորդող օրերին, երբ ակնառու էին Սահմանադրության աղաղակող խախտումները: Հատկապես, երբ պարտավոր ես եւ չես ընդդիմանում սխալ քայլի կատարմանը, մասնակից ես դառնում դրան: 

Այսօր երկրում ստեղծված վիճակի համար մասնակից ու պատասխանատու համարում եմ նաև ՀՀ նախագահին:
Իսկ եթե այնուամենայնիվ Նախագահը գործում էր այն մտայնությամբ, որ Ազգային ժողովը չի արտացոլում ժողովրդի կամքը, ապա ազնիվ էր,ոչ թե Սահմանադրական դատարան դիմելը, այլ այդ «ոչ լեգիտիմ» Ազգային ժողովի կողմից ստացած մանդատից հրաժարվելը։

Սա է պատճառը, որ Արմեն Սարգսյանի որևէ քաղաքական նախագիծ, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատմանը չի կարող համարվել ազնիվ ու արդար:

Հ.Գ. Այս օրենքը ճակատագրի հեգնանքով կծառայի դրա դեմ դուրս եկած իշխանությանը, բայց հոգ չէ, քանզի իրենց հեռացումը այդ ճանապարհով չի լինելու.....Հայաստան պետությունը երկրորդ այսպիսի փորձության ուղղակի չի դիմանա

Հ.Գ. 2 Քրեական օրենսգրքի 300.1 ( սահմանադրական կարգի տապալում) եւ 301.1 (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) հոդվածներով հանցագործության մասին հաղորդում եւ ցուցմունք էլ կլինի հաջորդիվ։ Որ հանգիստ լինեք, ասեմ՝ վաղեմության ժամկետները 15 տարի են: Ժամանակ կա՝ առայժմ վայելեք պարոնայք»:

Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված