Թրամփը զսպում է Բոլթոնի արծվային պոռթկումները
ՄիջազգայինՆախագահ Դոնալդ Թրամփը գոհ է Ջոն Բոլթոնի խորհուրդներից միջազգային հարցերի վերաբերյալ։ Դրանով իսկ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե կորցնում է հավատը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդեպ, տեղեկացնում է Politico-ն։
«Նա կոշտ հայացքներ ունի իրերի հանդեպ, բայց դա նորմալ է։ Ես իրականում զսպում եմ Ջոնին, ինչը բավական զարմանալի է»,- ասել է Թրամփը։ «Ես նա եմ, ով մեղմում է նրան։ Դա նորմալ է։ Ես ունեմ Ջոն Բոլթոն եւ այլ մարդիկ, ովքեր մի քիչ ավելի ագրեսիվ են, քան նա։ Ինձ դուր է գալիս Ջոնը»։
Ավելի վաղ The Washington Post-ը տեղեկացրել էր, որ Թրամփը զգացել է, որ Բոլթոնն իրեն փորձում է ներքաշել «պատերազմի մեջ» Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի անհաջող պետական հեղաշրջումից հետո։ Ավելի ուշ Թրամփն ասել էր, որ կատակել է։