ՊՆ բալանսի չի ձգտում, ՊՆ-ն ձգտում է առավելության. Դավիթ Տոնոյան
ՔաղաքականությունՄենք ունենք բոլոր հնարավորությունները խիստ զինվելու՝ համապատասխան մեր տնտեսության, եւ մեր ժողովրդագրական տվյալների: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ կարո՞ղ են ասել, որ Հայաստան-Ադրբեջան զինվածության բալանսը վերականգնված է, նախարարը պատասխանեց․ «Կարող եմ ասել, որ ՊՆ բալանսի չի ձգտում, ՊՆ-ն ձգտում է առավելության»։