Թաիլանդի թագավորը $75 մլն է նվիրաբերել 27 հիվանդանոցում բուժսարքավորումների համար
ՄիջազգայինԹաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն թագավորը (Ռամա Х) 75 մլն դոլար՝ 2,4 մլրդ բատ է նվիրաբերել 27 հիվանդանոցի համար բուժսարքավորումներ գնելու նպատակով։ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Bangkok Post թերթը՝ հատկացված միջոցները կծառայեն նաեւ նոր բուժհաստատությունների կառուցման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ֆինանսական օգնության մի մասը ստացվել է նվիրատվություններից՝ թագավոր Ռամա IX-ի թաղման ժամանակ, որը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին։ Մյուս մասը հավաքվել է անցած տարեվերջին, Բանգկոկի Un Ai Rak ձմեռային տոնավաճառի ժամանակ։
Թագավորից նվիրատվություն են ստացել նաեւ երկրի հարավային շրջանների՝ Պատանիի եւ Յալայի հիվանդանոցները, որտեղ արդեն 10 տարի գործում են զինված խմբավորումներ։
Ռամա X-ը գահ բարձրացավ 2016-ի դեկտեմբերի 1-ին՝ հոր մահվան 50-րդ օրը։ Մայիսի 4-ին Մահա Վաչիրալոնգկոռնը պաշտոնապես թագադրվեց։