«Հրապարակ». ԵԿՄ-ականները ո՞ւմ հետ են գնալու Արցախ՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ավանդաբար ԵԿՄ-ն ճոխ նշում է Երկրապահի օրը։ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանին հարցրինք` ի՞նչ եք անելու այս տարի։ «Բնականաբար, գնալու ենք Եռաբլուր, մարզերում ծաղկադրումներ ենք անելու, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ենք այցելելու»:

Իսկ Մանվել Գրիգորյանին չե՞ք հիշելու-այցելելու` հիվանդանոցում է, ասում են` լավ չէ։ «Չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել: Առ ժամանակ առաջ, երբ կալանքը չեղարկվել էր, տանն էր, ինքս այցելել եմ իրեն»: Ինչպե՞ս ընդունեց, ասում են` չի ընդունում Երկրապահից ոչ մեկին:

«Նորմալ»: Ի՞նչ էիք խոսում։ «Բացառապես՝ առողջությունից, ուրիշ բան չենք քննարկել»: Իրո՞ք։ «Այո, որովհետև իր համար կարևորն առողջությունն է»: Ի դեպ, անցած տարի ևս Երկրապահի օրը չի նշվել։ «Այդ օրը Նիկոլ Փաշինյանի ընտրության օրն էր. բոլորը զբաղված էին դրանով, դրա համար ընդհանրապես չնշեցինք»,- ասաց վարչության մեկ այլ անդամ:

Բա Ղարաբաղ չե՞ք գնալու` Շուշիի գրավման օրն է, եթե գնալու եք՝ Սերժ Սարգսյանի հե՞տ եք գնալու, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ «Ով ո՞ր օրն է գնալու»։ Սարգսյանը՝ 8-ին, Փաշինյանը` 9-ին։ «Իհարկե` 9-ին»: Բայց չէ՞ որ Փաշինյանը կապ չունի ո՛չ Շուշիի վերադարձի, ո՛չ ղարաբաղյան տարեգրության, ո՛չ Երկրապահի հետ․ Սասուն Միքայելյանի «հրամանատարն» է, դրա՞ համար։ «Փաշինյանն էլ հիմա գերագույն գլխավոր հրամանատարն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Պատահականության էֆեկտի զոհերը Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» Հայերն Ադրբեջանից փախել են առանց հագուստի. Փաշինյան Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների նոր դեսպանը ԱԷՄԳ-ն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի. Իրանի դեսպան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Էրդողանը սպառնում է Եվրոպային ազատ արձակել ԻՊ գրոհայիններին ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը «Մինչեւ շաբաթվա վերջ առաջարկներ ներկայացրեք». Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն «էս ի՞նչ աղմուկ է, եւ փողոցային խուլիգանի նման խոսում են». միջադեպ ցուցարար ուսանողների եւ դասախոսի միջեւ Արտակարգ դեպք Երեւանում. 17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդուն, այդ թվում պարանոցին «Այս ԱԺ-ում մուննաթով խոսելու իրավունք չունեք». Գայանե Աբրահամյանը՝ Տիգրան Ուրիխանյանին Խոշոր հրդեհ Աթոյան փողոցում. այրվել են ավտոմեքենաներ եւ ավտոտնակներ Ուսանողների եւ ՀՅԴ երիտասարդների իրազեկման երթը Երեւանի փողոցներով
Ամենաընթերցված
ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա...
website by Sargssyan