Արցախը լավագույնս հանձնել է քննությունը, բայց Հայաստանը այդ քննությունը դեռ չի հանձնել. Փոստանջյան

Եթե մենք երկու պետություններ ենք, ապա այդ փաստաթուղթը վաղուց պետք է ունենայինք: Հիմա մեզնից որն է ավելի թերի պետություն. Արցախը, որը ճանաչված չէ, թե Հայաստանի Հանրապետությունը, որը ճանաչված է, բայց չի ճանաչել Արցախ նահանգը՝ որպես հայկական պետություն, և նրա հետ չունի համապատասխան փաստաթուղթ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի» կնքելու փաստաթղթին պետք է Հայաստանի և Արցախի Ազգային Ժողովները կողմ լինեն.

«Եթե ուզում ենք՝ մեզ հետ հաշվի նստեն, ապա մեր ռազմավարությունն ու անվտանգությունը չպետք է ուղղված լինի միայն պաշտպանությանը,  վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Վանն էլ կճանաչվի որպես հայկական մայրաքաղաք: Ինչպես է Միացյալ նահանգները ճանաչում Գոլանի բարձունքները, որպես Իսրայելի տարածք, և ինչպես է Երուսաղեմը ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք: Մենք էլ կարող ենք, եթե մենք ճանաչում ենք մեր իրավունքները մեր պետության և նահանգի նկատմամբ, ուրեմն մեզ հետ էլ հաշվի կնստեն»,- ասաց Փոստանջյանը:

Նա անդրադարձավ նաև  Հայաստան և Ադրբեջանի միջև բանակցություններին, նշեց, որ առայժմ գործում է «մադրիդյան սկզբունքներ» փաստաթուղթը. «Այսօր համաշխարհային իրադարձությունների ներքո, մեր հայկական կողմը  բանակցում է, թեպետ ասվում է՝ բանակցություններ չենք իրականցնում, բայց սեղանի շուրջ դրված էր «մադրիդյան սկզբունքներ» փաստաթուղթը, որը ենթադրում է մեր Արցախ նահանգի տարածքների հանձնում: Ու կարևոր պայմանը, որ այդ տարածքները պետք է հանձնվի՝ առաջին հերթին մեր հայկական զինված ուժերի դուրս բերմամբ»,- ասաց նա, և ավելացրեց, որ առնվազն երկու կողմից լինելու է հարձակում. «Մեր այսօրվա զինված ուժերը պետք է արևելյան սահմանը պահպանեն, և այնտեղ գտնվեն օրինական կարգով: Պետք է ունենանք ազգային անվտանգության ռազմավարություն, քանի որ ունենք մի փաստաթուղթ, որը ընդունել ենք 2007 թվականին դա վաղուց հնացած փաստաթուղթ է: Մենք երկու կողմից ունենալու ենք հարձակում՝ մեկը նախիջևանյան հատվածն է, մյուսը այստեղի՝ մեր հատվածը: Եվ պետք է ունենանք մեր քայլերը անմիջապես հարձակումից հետո՝ որոնք են լինելու մեր քայլերը, թե՛ Նախիջևանի մասով, թե՛ մնացած դաշտային Արցախի մասով: Պետք է ունենանք պատրաստի մեր հայեցակարգերն ու գործողությունները»,- ասաց Փոստանջյանը, և վերհիշեց ապրիլյան պատերազմը, թե որքան կորուստներ ունեցան Արցախն ու Հայաստանը.

«25 տարիների ընթացքում Արցախը լավագույնս հանձնել է քննությունը, բայց  Հայաստանի Հանրապետությունը՝ Արարատյան մեր նահանգը այդ քննությունը դեռ չի հանձնել: Բոլորս պետք է այնպես անենք, որպեսզի այդ քննությունը կարողանանք հանձնել, և երբ քննություն հանձնեցիք 2016 թվականն ապացուցեց, որ պահեցիք սահմանը, բայց մեր երիտասարդների անգին կյանքերի գնով»,- հայտարարեց նա, և հույս հայտնեց, հայտնեց որ երկու կողմերի միջև ռազմավարական դաշինքին կաջակցի նաև ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:

ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել «Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» հետ խաղում (ֆոտո) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան 58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով «Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք». Բախշյան ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար «Լիվերպուլ» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսումը
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan