Կիեւի առեւտրային կենտրոնում պայթյուն է որոտացել
ՄիջազգայինԿիեւի Arena-City առեւտրային կենտրոնում, Ջրավազանային փողոցի 2а հասցեում երկուշաբթի ցերեկը՝ մայիսի 6-ին, անցումներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ինչպես գրում է «Իրնֆորմատոր»-ը՝ հղում կատարելով ականատեսներին, մի կին վազել է դեպի ԱԿ կամար, արժույթի փոխանակման կետի մոտ ինչ-որ իրեր նետել ու հետո այրել դրանք։ Տեղի են ունեցել պայթյուն եւ փոքր հրդեհ, իսկ տարածքը պատվել է ծխով։
Հրդեհը հանգցրել են ԱԿ պահապանները, ինչպես նաեւ միջադեպի վայր եկած փրկարար ծառայությունների ներկայացուցիչներն ու իրավապահները։
Հիշեցնենք, որ օրերս Մակարովյան շրջանի Վոլնոե գյուղում տեղի էր ունեցել պայթյուն. պայթել էր ինքնաշեն սարքը, որը պատրաստել էր տեղի բնակիչներից մեկը, որպեսզի ձուկ որսար։ Դրա հետեւանքով զոհվել էր 26-ամյա մի տղամարդ, եւս երեքը՝ 21, 27 եւ 38 տարեկան, հոսպիտալացվել էին։