Հմայակ Հովհաննիսյանին օգտագործում են, ով ոնց կամենա.
BlogՌոբերտ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Սովորական բան է մուրացկանություն անելը, բայց մի քանի կոպեկի համար վաճառվել և ժողովրդին հարամցնել սուտն ու կեղծիքը, դա արդեն անբարոյականություն է: Դե իհարկե, ո՞վ կարող էր այս ամենը անել ավելի լավ քան «քաղաքական դիակ» Հմայակ Հովաննիսյանը: Այս մարդը փորձում է քննադատել ժողովրդի կողմից սիրված, ընտրված և վստահություն վայելող Բարգավաճ Հայաստան կուսակցությանը՝ մոռանալով, որ ժամանակին երազում էր համալրել ԲՀԿ-ի շարքերը: Հիմա էլ չկայացած քաղաքագետը ինչ-որ վերլուծություններ է անում, փորձում սադրիչ գործողություններ իրականացնել ի դեմս Բարգավաճ Հայաստան կուսակցության: Եկեք թարմացնենք Հովհաննիսյանի հիշողությունը. չենք մոռանում, որ շատ պարագաներում, առաջին հերթին Գագիկ Ծառուկյանն է նրան ձեռք մեկնել և ֆինանսական օգնություն հատկացրել, սակայն «մակաբույծ» Հմայակը ինչպես միշտ մոռանում է ամեն լավ բան: Խղճուկ եղած ժամանակները մոռանալով՝ այսօր էլ Հմայակը բնազդաբար լրատվականների «կուտը ուտելով» ակտիվանում և ելույթ է ունենում, անհիմն և էժանագին վերլուծություններ է կատարում մի քանի գրոշի համար: Չնայած բան չի փոխվել, նույն խղճուկը փորձում է ինքնահաստատվել: Այսքանից հետո կարծում եմ սրա նման հեղինակազրկվածի տեղը ո՛չ եթերում է , ո՛չ էլ քաղաքական դաշտում: