Գագիկ Ծառուկյանը գործիչ է, ով վստահություն է վայելում ոչ միայն երկրի ներսում ՝ այլ նաև դրա սահմաններից դուրս
TV
Գևորգ Հակոբյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժողովուրդը վստահում է այն մարդկանց, ում գործունեությանը ծանոթ է վաղուց, ու ովքեր կարողացել են վաստակել այդ վստահությունը տարիների ընթացքում։ Այդպիսի գործչի վառ օրինակ է Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես ականջալուր է եղել հայ ժողովրդի խնդիրներին և ջանք չի խնայել դրանց համար ռացիոնալ լուծումներ առաջարկել։ Էլ չենք խոսում ներդրումների այն հոսքի մասին, որոնք ստացվում են միայն այն պատճառով, որ օտարերկրյա ներդրողները վստահում են Գագիկ Ծառուկյանին։
Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը գործիչ է, ով վստահություն է վայելում ոչ միայն երկրի ներսում ՝ այլ նաև օտարերկրյա ներդրողների մոտ, ինչն ոչ պակաս կարևոր է։
Իսկ այս պարագայում չարախոսությունից խուսափելը գրեթե անհնար է։ Ներկայումս դա առավել քան ակնհայտ է, մռայլ ուժերի մի ստվար զանգված կիրառում է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեխանիզմները՝ Ծառուկյանին չարախոսելու համար։ Արդյոք այս գործելաոճին կարող ենք տալ միայն «նախանձ» անունը, իհարկե ո՛չ, այստեղ արդեն գործ ունենք տարրական չարիքի հետ, որն սպառնում է դառնալ պատուհաս մեր երկրի համար։
Այն կանխելու համար կա մեկ միջոց, դա այն վստահության քվեներն են, որոնք ժողովուրդը տվել է ԲՀԿ-ին՝ Ծառուկյանի գլխավորությամբ, դրանք են վառ ապացույցն այն բանի, որ Ծառուկյանը պետք է ժողովրդի ձայնը ներկայացնի ԱԺ-ում։ Ստորև ներկայացրած տեսանյութն առավել քան խոսուն է, և փաստում է՝ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի կոմից պահանջված քաղաքական գործիչ է :