ՔՈ-ի մոտ չի ստացվում քաղաքական դիմագիծ ձեռք բերել. «Դիշովի» շոուն շարունակվում է
BlogԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Պարզվում է արտախորհրդարանական ուժերը ևս ինքնհաստատվելու կարիք ունեն, ու չկարողանալով իրենց ռեալիզացնել որևէ կերպ, դիմում են մեթոդներից ամենահեշտին ու «ցածրին», այն է․ վարկաբեկել հայտնի քաղաքական ուժին, կամ դրա առաջնորդին, կայանալ նրանց հաշվին, նրանց անվան շուրջ արհեստական խոսակցություն ստեղծել, քննադատել ու ինքնադրսևորվել։ Այս ճանապարհն է ընտրել խորհրդարանական ընտրություններից առաջ ի հայտ եկած, նորաթուխ մի կուսակցություն, որը կոչվել է «Քաղաքացու որոշում»։
Կուսակցությունը հանդես է եկել տրիվիալ հայտարարությամբ՝ պահանջելով զրկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից, հիմք ընդունելով Աժ-ում հնչած նրա վերջին ելույթները։
ՔՈ կուսակցության անդամները մանրանալով, հատ առ հատ ուսումնասիրել են ԲՀԿ առաջնորդի ելույթը, առանձնացրել են իրենց կարծիքով ամենաանընդունելի արտահայտությունները, ու դրանք օգտագործել են իրենց «շեդեվր» դիմումը կազմելիս։
Հատուկ նրանց, և մնացյալ մարդկանց համար չենք զլանա, ու ևս մեկ անգամ կնշենք, որ Ծառուկյանը իր բոլոր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչից հետո միայն սկսել է զբաղվել քաղաքականությամբ, սակայն նույնիսկ այս դեպքում օրենքը ոչ մի սահմանափակում չունի, և չի արգելում պատգամավորին կառավարել հավատարմագրային կառավարման տակ գտնվող բիզնեսի կապիտալը։ ՔՈ-ն դիմումում նշում է, որ Ծառուկյանը ասել է, որ իր հանձնարարությամբ ցեմենտի գինը նվազեցրել են 10,000 դրամով, ու սա անընդունելի է, սակայն վերոնշյալից պարզ է դառնում, որ Ծառուկյանը նման հանձնարարական տալով՝ ցեմենտի գործարանի կապիտալին վերաբերող, չի խախտել և ոչ մի օրենքի դրույթ, հենց սա է այս կուսակցության բացթողումը, որ նրանք կուրորեն ցանկանալով տպավորություն ստեղծել, թե ակտիվ հետևում են քաղաքական դաշտի փոփոխություններին, ունեն իրենց կարծիքը դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ նրանց կանգնեցրեց փակուղու առաջ։