Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ Մեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր Ավետիսյան IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասին Միջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր Կամենդատյան


Ինչպե՞ս նախկին ՀՀԿ-ականը դիրքավորվեց նոր իշխանության հովանու ներքո

Վերլուծություն
Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել ևս՝ «տասովշչիկներ», Իմ Քայլի խորհրդարանական ֆրակցիայում այսօր հարմարավետ կերպով հանգրվանած է նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզից և հավաքել է շուրջ 9 922 քվե` զիջելով միայն Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին: Ի դեպ, ընտրություններից հետո եղան հրապարակումներ, որ Կարապետյանը շուրջ 10 հազար ձայնը հավաքել է ոչ այնքան արդար խաղի կանոններով, սակայն դա այլ պատմություն է...
 
Կարապետյան պատգամավորը նոնսենս է նոր Հայաստանում ոչ միայն այն առումով, որ փաստացի նախորդ իշխանության ներկայացուցիչ է, այլ նաև այն պատճառով, որ հերքում է նոր իշխանությունների կողմից թմբկահարվող այն թեզը, թե նոր խորհրդարանում չեն լինելու գործարարներ և օլիգարխներ: Բանն այն է, որ Կարապետյանը երկար տարիներ հանդիսանում է «Գորիս Գամմա» ընկերության սեփականատերը, և իր բազմաթիվ հարցազրույցներում չի հերքել, որ դասական առումով ինքը գործարար է, սակայն սպեցեֆիկ գործարար, քանի որ ներկայացնում է ռազմաարդյունաբերության ոլորտը: Ոլորտի սպեցեֆիկությունը, թերևս, պայմանավորված է այստեղ պտտվող գումարներով և օրենսդրական բացերով: Գուցե հենց այս հանգամանքն է հիմնական առիթը, որ Կարապետյանը իր իսկ խոսքերով՝ չի մերժել «Իմ Քայլի» առաջարկը: Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ռազմաարդյունաբերության յուղոտ բիզնեսի մեջ եփվող անձը հրաժարվի նոր իշխանության հովանու ներքո դիրքավորվելուց:
 
Այն, որ Կարապետյանը զբաղված է միայն սեփական բիզնես շահերի լոբինգով, ակնհայտ է անգամ անզեն աչքով: Այսպես, ընտրվելիս նա, մասնավորապես Գորիս քաղաքի բնակիչներիին, խոստացել էր մի քանի ամսվա ընթացքում անճանաչելի դարձնել քաղաքը: Արդյունքում՝ ընտրվելուց հետո, Կարապետյանը ընդամենը մի քանի անգամ է որպես պատգամավոր այցելել իր էլեկտորատին, հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերն էլ դեռևս մնում են օդում առկախված:Կարապետյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող զբաղվել իրեն քվե տված քաղաքացիների խնդիրների լուծմամբ, քանի որ պատգամավորը «Իմ Քայլի» ամենաշատ բացակայող ազգընտիրներից մեկն է՝  5 բացակայություն: Ինչպես ասում են՝ բիզնեսը չի սպասում…
 
Փոխարենը, Կարապետյանը ակտիվորեն լոբինգ է անում ռազմաարդյուանեբերության ոլորտում նոր օրենսդրական կարգավորումները: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ շահագրգռվածություն ունի այս հարցում ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում մասնագիտացած ընկերության սեփականատերը:
 
Ինչ վերաբերվում է Տիգրան Կարապետյանի ՝ ՀՀԿ-ի հետ ունեցած սերտ կապերին, ապա ինքը՝ Տիգրան Կարապետյանը, իշխանափոխությունից հետո տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե որեւէ կապ չի ունեցել նախկին ռեժիմի հետ, ավելին, նա նախկիններին մեղադրում է իրեն հալածելու և իր բիզնեսը պրեսինգի տակ պահելու մեջ:
 
Հիշեցնենք, գործարարի անունը մեծ հնչեղություն ստացավ 2014-ի Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Կարապետյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն էր համարվում, նրան էին աջակցում թե´ Սերժ Սարգսյանի կադր համարվող, այնուհետև Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վահե Հակոբյանը, թե´ Բուդաղյանների հայտնի ընտանիքը: Կարապետյանի հիմնական մրցակիցն էլ՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը վայելող Վաչագան Ադունցը: Ի դեպ, նախատեսված էր, որ թեկնածուներից մեկը՝ Արա Բուդաղյանը, վերջին պահին կհաներ իր թեկնածությունը և իր ձայները կտար հենց Կարապետյանին: Սակայն, ընտրությունից օրեր առաջ, նրանք երկուսն էլ ինքնաբացարկ ներկայացրին՝ պատճառն էլ, ըստ Կարապետյանի, իր դեմ կիրառված ճնշումներն էին: Մի բան միանշանակ հասկանալի է, որ առանց Սերժ Սարգսյանի իմացության, Կարապետյանը չէր կարող առաջդրվել ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի դեմ. դատողությունները թողնում ենք ձեզ...
 
Ի դեպ, իրեն քաղհալածյալ նրեկայացնող Կարապետյանը իր ընկերությունում ջերմորեն հյուրընկալել էր հենց Սերժ Սարգսյանին: Վերջին տարիների ընթացքում Կարապետյանի ընկերության գրանցած հաջողությունների ֆոնին անչափ զավեշտալի են հնչում նորաթուխ Իմքայլականի հայտարարությունները, որ նոր իշխանությունները անում են ամեն ինչ՝ վերականգնելու ոլորտը, որը նախկին իշխանությունները սիստեմատիկորեն քանդել են: Այդ «քանդելու» արդյունքում էր երևի, որ «Գորիս-Գամմա» ընկերության արտադրանքը վերջին չորս տարիներին աճել էր 23 տոկոսով...
 
Այսպիսով, Կարապետյանի՝ Իմ Քայլի հովանու ներքո ծվարելուց հետո, նրա օրենսդրական բուռն գործունեության փոխարեն մենք այսօր ականատես ենք լինում վերջինիս ինքնահաստատման գործընթացին, երբ ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործվում է նախկին ճամբարակիցների վրա ցեխ շպրտելու համար: Օրինակ՝ Կարապետյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ մի իշխանություն, որը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ է նշանակել, իրավունք չունի խոսել ղարաբաղյան հիմնախնդրից։ Այդ նույն տրամաբանությամբ էլ արդեն այսօրվա իշխանությունից նեղսրտածները կարող են պնդել, որ կոկորդիլոսը թռչունից չտարբերող, սեփական մարզի հեկտարների մասին տեղեկատվությանը չտիրապետող Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակածները ընդհանրապես Ղարաբաղյան հիմնախնդրի անունը տալու իրավունք չունեն:
 
Հասկանալի են, իհարկե, ճամբարափոխ գործարարի՝ դիվիդենտներ հավաքելու մղումները, հասկանալի է նաև իշխող քաղաքական ուժի՝ ճամբարափոխներին «խրախուսելու» և տված խոստումներին հակառակ՝ Նոր Հայաստանում նրանց գործունեության լայն դաշտ տրամադրելու մոտիվացիան, սակայն, իշխող քաղաքական ուժը պարտավոր է  սանձել նրանց, կամ, առնվազն կոչ անել՝ իհարկե, ոչ թե հանգիստ նստել, այլ՝ զբաղվել իրեն վերապահված բուն աշխատանքով: Տիգրան Կարապետյանի դեպքում՝ դա, բնավ ավելորդ չէր լինի…
Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված