Գվարդիոլա. «Լիվերպուլն» անհավանական բաներ է անում, սակայն ամեն բան մեր ձեռքում է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2:0 հաշվով:

«Հասկանում էինք, թե ինչ ճնշում է մեզ սպասվում այս ստադիոնում: Տղաներին ասել էի, որ պետք է խաղանք հաղթանակի համար: 2 թիմերն էլ արժանի էին հաղթանակի, բայց հաղթում է թիմերից մեկը: Պարտվողը պետք է չցավա դրա համար, քանի որ ներդրել է ամբողջ ուժերը:

Մենք դեռ չեմպիոն չենք: Դեռ կա 3 հանդիպում. դա աներեւակայելի է՝ հաշվի առնելով, թե քանի միավոր ունենք մենք ու «Լիվերպուլը»: «Լիվերպուլը» հետապնդում է մեզ: Նրանք անհավանական բաներ են անում, սակայն ամեն բան մեր ձեռքում է»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը Պրեմյեր լիգայում 3 անընդմեջ հաղթանակ է տանում «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոն «Օլդ Տրաֆորդում»:

Այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց 88 միավոր ունեցող «Լիվերպուլին» եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 89 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդ պարտությունը կրեց վերջին 9 խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդ տեղում է:

ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Ազարը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 2 հանդիպումները Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը. Փաշինյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին «Լիդիան Արմենիան» պարտավորվում է, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր. ՔԿ ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. Ավելի քան 21 մլն դրամ է վատնվել «Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ». Սերժ Թանկյանը նշում է 52-ամյակը Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը» Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր» Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ
Ամենաընթերցված
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ... Փաշինյանն արցախցիներին թող ասի՝ ինչպե՞ս մարդասպանի...
website by Sargssyan