ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ուզում է ՀԱՕԿ-ից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին: Նրան պատասխանում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 

- Պրն․ Ռոստոմյան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օրերս ասել է, որ առաջիկայում փաթեթ է ներկայացնելու կառավարությանը՝ Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից հետ վերցնելու առնչությամբ։ Ծանո՞թ եք այս հայտարարությանը:

- Իհարկե՛, ծանոթ եմ Կոտայքի մարզպետի տվյալ հայտարարությանը, բայց պետք է նշեմ՝ մարզպետը շատ լավ տեղյակ է, որ ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որևէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, և, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր: Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն և միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս տարիների ընթացքում պրն․ Ծառուկյանի կողմից ահռելի ներդրումներ են կատարվել, որպեսզի Ծաղկաձորի ճոպանուղին գործի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով և՛ հայաստանցի, և՛ իրենց մարզումները Ծաղկաձորում անցկացնող միջազգային մարզիկների, և թե՛ զբոսաշրջիկների անվտանգությունը։ 

Օրինակ՝ այս տարի ճոպանուղին մեր հայրենակիցներին և զբոսաշրջիկներին ներկայացել է նորովի, քանզի ամբողջությամբ փոխվել են ճոպանները, կառուցվել է գիշերային դահուկուղի՝ ամբողջությամբ լուսավորված, ձեռք է բերվել նորագույն տեխնիկա՝ մասնավորապես ձյունը հարթեցնող սարքավորումներ, ինչպես նաև այս պահին շինարարության ընթացքում է 4700 մետր ընդհանուր երկարությամբ նոր ճոպանուղու՝ Թի-բարի կառուցման աշխատանքները, որը լինելու է ավելի արագ և հարմարավետ: Պետք է նշեմ նաև, որ կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզաբազա: Ես սա դեռ թվարկեցի արդեն կատարված և մոտ ապագայում կատարվելիք բարեփոխումների միայն մի մասը։ Իսկ այն, ինչ դեռ պլանավորել է կատարել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դրանց մասին ես պարզապես չեմ բարձրաձայնի, քանզի ժամանակն ու կատարված գործը այս առումով լավագույն ցուցիչներն են։ Անկասկած է, որ Ծաղկաձորի այցեքարտը ճոպանուղին է, սակայն պետք է նշել նաև, որ այդ կարգավիճակը ձեռք է բերվել տարիների համբերատար բարեխիղճ աշխատանքի և լուրջ ներդրումների շնորհիվ: Հենց այս տարիների բարեկարգումների շնորհիվ է, որ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը դեպի Ծաղկաձոր և դեպի ճոպանուղի։ Տուրիզմը զարգացնելու համար պրոֆեսիոնալ կառավարվող ճոպանուղին առաջին անհրաժեշտության նախապայման է: Քանի որ մարզպետը այս հարցով երբևէ չի դիմել ՀԱՕԿ-ին, հետևաբար ենթադրում եմ, որ չի տիրապետում մանրամասներին։ Բացի այդ, հանուն արդարության պետք է նշել, որ Կոտայքի մարզի առաջնային խնդիրը հաստատ ճոպանուղին չէ, առավել ևս նման բարձր չափանիշներով ճոպանուղին: Հասկանալի է, որ շուտով մարզպետները պետք է ներկայացնեն անցյալ տարվա իրենց կատարողականը, սակայն պետք չէ դա անել որոշ հաստատությունների հաշվին: Մարզին նոր աշխատատեղեր են անհրաժեշտ, այլ ոչ թե հայտարարություններ, հատկապես այնպիսիք, որոնք իրավական հիմքեր չեն պարունակում: Մարզը լուրջ ոլորտային խնդիրներ ունի՝ կրթական, գյուղատնտեսական, աշխատատեղերի լուրջ պակաս կա: Ահա՛ այն խնդիրները, որոնք առաջնային նշանակության ուշադրություն են պահանջում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 


Դուք սրանով ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը. Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին ՈՒՂԻՂ. Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը «Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասելիին Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ) Դաժան վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է. օրակարգում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները (ուղիղ) Փաշինյանը Մասիսում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը (ուղիղ) Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը. «Փաստ» Այս հաղթանակը դեռ սկիզբն է. Կարո Փայլանը Ստամբուլի ընտրության արդյունքների մասին Շիրակի մարզում ձվի չափ կարկուտ է տեղացել․ վնասներ են կրել ավելի քան 10 գյուղ Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա» Մատենադարանի հարեւանությամբ 3 հաստաբուն բարդի են կտրել Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել
Ամենաընթերցված
«Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա...
website by Sargssyan