Գ. Ծառուկյանի կառուցած տեքստիլ արտադրության գործարանի պահանջվելիք հումքը կարտադրվի Հայաստանում
Blog
Արիաննա Հայկ Աբրահամյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է
Մի քանի ամիս առաջ էր, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ժամանակն է տնտեսական հեղափոխության: Եվ պետք է փաստեմ, որ նա իր գաղափարը կյանքի է կոչել և շարունակաբար տնտեսությունը տանում է զարգացման: Այժմ ուզում եմ անդրադարձ կատարել մի հրաշալի նախաձեռնության, որը շատ մեծ ոգևորություն է առաջացրել Արարատի մարզի բնակիչների մոտ: Ավելի քան կես դար է՝ ինչ Հայաստանում կանգ էր առել բամբակի արտադրությունը, սակայն, այսօր արդեն Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ այն կրկին լայն թափով կսկսի արտադրվել: Սա Արարատյան դաշտավայրում տեքստիլի քաղաք կառուցելու հրաշալի նախաձեռնություն է, որով կապահովվի հազարավոր նոր աշխատատեղ:
Բամբակը, որը Գերմանիայում լաբորատոր փորձաքննության է հանձնվել, իր որակով գերազանցել է մնացած տեսակներին: Փորձնական ցանված բամբակի սպասված արդյունքը ունենալուց հետո, որը կլինի 1 հա-ից 4-6 տոննա է, հաջորդ տարիներին արդեն կարտադրվի շատ ավելին և կլուծվի գյուղացիների աշխատանք ունենալու խնդիրը: Գյուղացիները իրենց հողատարածքները կարող են մշակել, աշխատել, գումար վաստակել և ապրել բարեկեցիկ պայմաններում: Իսկ բամբակի որակյալ արտադրանք ունենալու համար Գագիկ Ծառուկյանը կապահովվի բոլոր անհրաժեշտ միջոցները և պայմանները, որպեսզի գյուղացիները մտածեն միայն լավ բերք ունենալու մասին: Շատ շուտով արդեն Հայաստանում կզարգանա նաև տեքստիլ արտադրությունը, որի պահանջարկը օր օրի ավելանում է: Եվ դա է պատճատը, որ սիրիացի գործընկերները մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում:
Այս ամենը հանգամանալից կերպով ներկայացրել է Գագիկ Ծառուկյանը անձամբ՝ Արաքս և Հայկաշեն գյուղերի բնակիչներին, ովքեր ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Հանդիպման ժամանակ գյուղացիները հայտարարեցին, թե որքան մեծ վստահություն ունեն Ծառուկյանի նկտամաբ, քանի որ նա միակն է, ով կանգնում է ժողովրդի կողքին, անշահախնդրորեն օգնում է նրանց՝ բոլոր առումներով:
Գյուղացին իսկապես ունի աջակցության կարիք բոլորի կողմից և Գագիկ Ծառուկյանի այս տեսակ քայլերը պետք է վարակիչ լինեն բոլորի համար