Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ, Հայաստանում քաղհալածյալներ չկան․ Միքայել Մելքումյան
Քաղաքականություն«Հայաստանում քաղհալածյալներ չկան, հակառակը, քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության հետագա ընդլայնմանը, արդարության դիֆիցիտի վերականգնմանը: Պիտի արձանագրենք, որ այդ տիպի խնդիրները լուծվել են, հիմա ակտուալը մնում է տնտեսական հեղափոխությունը»,-այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հարցին, թե արդյո՞ք կարող ենք ասել, որ Միհրան Պողոսյանի հայտարարությունն առ այն, թե ինքը քաղհալածյալ է, իրականությանը չի համապատասխանում, Մելքումյանն ասաց, որ անձամբ ինքը չի գտնում, որ այս հարցում քաղհալածյալի խնդիր կարող ենք քննարկել։