Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաեւ վարչապետի երկու դստրերը` Շուշան եւ Արփի Փաշինյանները:
Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ եւ ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին եւ պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան եւ շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին եւ նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ: