Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են. Ժոզեֆ Դոլ
ՀասարակությունԱյսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության օրվա առթիվ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձում:
«Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։
Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»,-նշել է նա: