Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 359-ի
Ուշադրության կենտրոնումՇրի Լանկայում պայթյունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 359-ի, ավելի քան 500-ը տուժել է, փոխանցում է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Լրատվամիջոցները պարզել են, որ իրավապահները ձերբակալել են եւս 18 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչություններին մասնակցության մեջ, նրանց մոտից առգրավվել է ռադիոկապ եւ մոտոցիկլետ: Նախօրեին հաղորդվում էր 40 ձերբակալվածի մասին: