Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է
ՀասարակությունԱպրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ հանրությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեցին հայ մտավորականներ, որոնք այնուհետեւ աքսորի ճանապարհին գազանաբար սպանվել են։
1892-ից 1923 թվականները Համիդյան Թուրքիան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունը՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի գլխավորությամբ, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը ենթարկել զանգվածային արտաքսման եւ ոչնչացման:
Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Վատիկանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ: