Երեւանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ճրագներով երթի ժամանակ այրել են Թուրքիայի դրոշը
ՀասարակությունԵրեւանում մեկնարկել է ավանդական ճրագներով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երթն անցնում է «Լիարժեք եւ արդար փոխհատուցում» կարգախոսի ներքո։ Ըստ ավանդույթի, երթից առաջ մասնակիցները Ազատության հրապարակում այրել են Թուրքիայի դրոշը։ Նրանք տանում են Հայաստանի դրոշը եւ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների դրոշները, այրվող ճրագներ եւ խորհրդանշական խաչ։ Ճրագներով երթեր են անցկացվում նաեւ երկրի այլ քաղաքներում, ինչպես նաեւ Ստեփանակերտում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Արգենտինայում եւ Իրանում։
Նշենք, որ հանրահավաքը եւ երթը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը։ Երթին մասնակցում են ինչպես կուսակցության քաղաքական առաջատար գործիչներ, այնպես էլ անդամներ, մայրաքաղաքի բնակիչներ եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։