Հ. Գևորգյանը քողարկելով Կառավարության որոշման մանրամասները, ներկայացնում է միայն այն հատվածը, որն իրեն է ձեռնտու...

Սոֆիա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ապատեղեկատվությունը մեր օրերում տարածված երևույթ է, բայց ցավալի է, երբ այն հայտարարվում է ԱԺ ամբիոնից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի վերջին հայտարարությունը, համաձայն որի իբրև թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Արարատի ցեմենտի գործարանը» ձեռք է բերել 200 հազար ԱՄՆ դոլլարին համարժեք դրամական միջոցներով, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։
Նմանատիպ հայտարարությունը առնվազն արդար չէ, քանզի Գևորգյանը քողարկելով Կառավարության որոշման մանրամասները, հանրությանը ներկայացնում է միայն այն հատվածը, որն իրեն է ձեռնտու։ Բանն այն է, որ համաձայն Գևորգյանի նշած Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշման 3-րդ կետի Բ ենթակետին, Արարատի ցեմենտի գործարանը գնորդը կկարողանա 200 հազար ԱՄՆ դոլլարով ձեռք բերել այն բանից հետո, երբ կմարի գործարանի պարտքը ՀայՌուսգազարտ ընկերությանը, որն իմիջայլովց կազմում էր շուրջ 6,866 միլիոն ԱՄՆ դոլլար(9,7 մլն. ԱՄԴ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)։ Չեմ կարծում, որ Հայկ Գևորգյանի մոտ բացակայում են տարրական մաթեմատիկայի գիտելիքները և նա չի կարող այս երկու թվերը գումարել իրար և ստանալ իրական պատկերը։ 
Բայց այսքանով ֆինանսական ծաղսերը չեն ավարտվում, քանզի Ծառուկյանի կողմից գործարանի ձեռքբերման պահից հետո (նշեմ, որ ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին պատկանել է գործարանի 25 տոկոս բաժնեմասերը) ի հայտ եկան նոր ծաղսեր։ Մասնավորապես պարզվեց, որ գործարանի հաշվին կան մեծ քանաքւոթյամբ պարտքեր և սարքավորումները գտնվում էին մեղմ ասած ոչ բարվոք վիճակում։ Այդ իսկ պատճառով Գագիկ Ծառուկյանն ամբողջ աշխարհից Հայաստան է հրավիրում այս ոլորտի լավագույն մասնագետներին և գործարանը վերագործարկելու խնդիրը դնում, տալով աշխատակիցներին չլսված արտոնյալ պայմաններ։ Եվ այսօր, որ գործարանը գտնվում է նման բարվոք վիճակում միայն և միայն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է։
Իր ելույթի մեջ Հայկ Գևորգյանը նաև նշեց, որ կար ինչ-որ Եվրոպական ընկերություն, որը ցանկանում էր շուրջ 35 միլիոն ԱՄՆ դոլլարի ներդրում աներ գործարանում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով անհետացավ։ Տեղեկացնեմ մեր պատգամավորին, որ այդ եվրոպական ընկերության մասնագետները ժամանել են Հայաստան, բայց հետո տեսնելով գործարանի անմխիթար վիճակը և իմանալով պարտքերի առկայության մասին, իսկույնևեթ հրաժարվեցին շարունակել բանակցություննեերը։ 
Ինչև սա է իրական պատկերը, որն ամեն գնով փորձում էին թաքցնել և խեղաթյուրված կերպով ներկայացնել հանրությանը։ Ըստ իս այսքան ներդրումներից և քրտնաջան աշխատանքից հետո անգամ խոսք չի կարող գնալ նվիրատվության մասին և հարկավոր է ամեն գնով հասնել նրան, որ Կառավարությունը աջակցի տեղական արտադրողին և ներկայիս առաջացած խնդիրներին (կլինկերի նկատմամբ պետական տուրք չսահմանելուն) լուծում տա։
Հ․գ․ Նշեմ որ այս տարիների ընթացքում Առարատի ցեմենտի գործարանը համալրվել է նորագույն տեխնիկայով և տարեկան կարող է արտադրել 1,200,000 տոննա ցեմենտ, ինչը 5 անգամ ավելի շատ է քան 2001-ին։

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչները գոհ են Եվրոպայի առաջնության արդյունքներից Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. 24 ժամով ջուր չի լինելու Երեւանի 3 շրջաններում եւ Արարատի 4 գյուղերում Մահացել է Յուրի Դավթյանը Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային Բժշկի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը․ հարուցվել է քրեական գործ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին կփոխանցի ծնողների խնդրանքը (տեսանյութ) «Փաշինյա՛ն, ասում էիր ժողովուրդն իմ ընտանիք ա, դե իջի, ընտանիքիդ տեր կանգնի» (տեսանյութ) Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 18-ը՝ չզեկուցվողմ կեը՝ գաղտնի (ուղիղ) Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը. Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Լարսի ճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար
Ամենաընթերցված
«Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու... Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ ... Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Չկա բանակ-հասարակություն բաժանում․ կարևոր եմ համար... Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամա... «Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն». Գագիկ Սու... Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է ն... Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ա... Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկա... Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգություն... «Նիկոլ, դու սուս վիճակն է». Աշոտյան 2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են... Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքա... Ինձ միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, ...
website by Sargssyan